Բաժիններ՝

Չինաստանում 81-ամյա կինը բարձրագույն կրթության դիպլոմ է ստացել. «Սինհուա»

Չինաստանի բնակչուհիներից մեկը բարձրագույն կրթության դիպլոմ է ստացել 81 տարեկան հասակում՝ դառնալով էլեկտրոնային առեւտրի բնագավառի մասնագետ: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Տյանցզինի համալսարանի (Տյանցզին, Հյուսիսային Չինաստան) շրջանավարտ Սյուե Մինսյուն ուսումնական հաստատություն էր ընդունվել 77 տարեկան հասակում: Ուսուցումը նա անցել է դիստանցիոն կարգով:

«Ուսումն ինձ բավականություն էր պատճառում, այն ասես պարգեւ լիներ ինձ համար»,-լրագրողներին հայտարարել է շրջանավարտը:-Կյանքում իմ ուղիով ընթանալն ամենագլխավորն է եղել ինձ համար: Ինչպես նաեւ՝ դժվարություններին տեղի չտալը եւ առաջ շարժվելու արիություն ունենալը»:

Նշվում է, որ կինը վերջին քննությունը կարողացել է հանձնել վեցերորդ փորձից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս