
«Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը և՛ սպորտում, և՛ քաղաքականության մեջ յուրահատուկ շախմատիստ է». Կոնստանտին Զատուլին

Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողներն ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինին հիշեցրին, որ նա ժամանակին դեռևս Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին «ոսկյա ռուլետկա» է նվիրել:
Նրանք Կ. Զատուլինից հետաքրքրվեցին՝ հիմա՞ ինչ է նվիրելու նախագահին՝ հաշվի առնելով, որ հանդիպում է նախատեսվում: Ի պատասխան՝ Կ. Զատուլինը նախ նկատեց, որ դա շատ վաղուց է եղել. Դա այն ժամանակ էր, երբ Հայաստանը հերթական անգամ չեմպիոն դարձավ շախմատի առաջնությունում: Ես շատ լավ գիտեմ, որ Սերժ Ազատիչը ոչ միայն ՀՀ նախագահն է, այլև՝ Շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը և՛ սպորտում, և՛ քաղաքականության մեջ յուրահատուկ շախմատիստ է, ու կարծում եմ՝ դուք պետք է դա ընդունեք»: Կ. Զատուլինն ասաց, որ այս անգամ ինքն առանց նվերի է եկել: