
Մուղաբեի կնոջը կասկածում են փղոսկրի մաքսանենգության մեջ

Զիմբաբվեի ոստիկանությունը երկրի նախկին նախագահ Ռոբերտ Մուղաբեի կնոջ նկատմամբ հետաքննություն է սկսել 1 մլն դոլար արժողությամբ փղոսկրի մաքսանենգության գործով: Այդ մասին հայտնել էAssociated Press գործակալությունը:
Հետաքննության վարկածով՝ Գրեյս Մուղաբեն իր ամուսնու՝ իշխանության գլուխ գտնվելու ժամանակ փղոսկրի խոշոր խմբաքանակներ էր ուղարկում մի շարք երկրներ, այդ թվում՝ Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ ԱՄՆ: Օգտվելով իր բարձր դիրքից՝ նա, որպես նվեր այլ պետությունների ղեկավարներին, փղոսկր արտահանելու թույլտվություն էր ստացել: Առ այժմ նրան պաշտոնական մեղադրանքներ չեն առաջադրվել:
Քննիչներն ստուգում են անցկացնում՝ պարզելու Մուղաբեի «անմիջական դերը» փղոսկրի անօրինական արտահանման գործում: Մուղաբեի ամուսինը Զիմբաբվեի նախագահի պաշտոնը թողել է 2017 թվականի նոյեմբերի վերջին այն բանից հետո, երբ նրա պաշտոնաթողությունը պահանջեցին կառավարող կուսակցության անդամները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: