Բաժիններ՝

Արդա Թուրանը սպառնացել է կոտրել լրագրողի գլուխը

«Իստանբուլի» կիսապաշտպան Արդա Թուրանը վիճաբանություն է ունեցել լրագրողի հետ՝ իր կնոջն ուղղված հարցերի համար:

Ռեստորանից դուրս գալուց հետո Թուրանին և նրա կնոջը շրջապատել են լրագրողները: Լրագրողներից մեկը Թուրանի կնոջը հարցրել է նրանց հարսանիքի մասին՝ ակնարկելով, որ արարողությունը կազմակերպված էր շատ համեստ:

Դրանից հետո Թուրանի կինը ժեստով ցույց է տվել, որ փակում է բերանը և չի պատասխանելու հարցին, ինչին ի պատասխան՝ լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք Արդա Թուրանն արգելում է նրան խոսել:

Բարկացած Թուրանը գոռացել է լրագրողի վրա. «Հարգանքով խոսիր, թե չէ ես կկոտրեմ գլուխդ: Դու իմ կնոջ հետ ես խոսում»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս