Բաժիններ՝

Որոշվել է Կեմերովոյի հրդեհի գործով կասկածյալների շրջանակը

Մինչեւ տասը պաշտոնյաներ, ծառայողներ եւ առեւտրականներ կարող են մոտ ժամանակներս դառնալ Կեմերովոյի առեւտրական կենտրոնում բռնկած հրդեի հետեւանքով մարդկանց մահվան քրեական գործի ֆիգուրանտներ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է մի իրազեկ աղբյուր:

«Արդեն որոշվել է հիմնական կասկածյալների շրջանակը, որոնց գործողությունները կամ անգործունեությունն այս կամ այլ կերպ կապված են հրդեհի ողբերգական հետեւանքների հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նա չի հայտնել կոնկրետ ազգանուններ եւ նրանց հասարակական կարգավիճակը՝ նշելով, որ նրանք շենքի սեփականատերն ու համալիրի հարկաբաժինների վարձակալներն են, անվտանգության համակարգի մշակողը եւ դրա շահագործողը, արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար աշխատակիցները եւ Կեմերովոյի վարչական մարմինների պաշտոնատար անձինք:

Նրանցից ոմանք արդեն հարցաքննվել են, որոշվում է որպես կասկածյալներ նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը, հավելել է աղբյուրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս