
Իրանի պետական կառույցները հայրենական ապրանքներ կգնեն ներմուծվողի փոխարեն

Իրանի նախարարների խորհուրդը որոշում է ընդունել պետական մարմիններին արգելել արտասահմանյան այն ապրանքների գնումը, որոնց նմանօրինակները երկրում արտադրվում են: Այդ մասին ասված է Իրանի նախագահի վարչակազմի լրատվական կենտրոնի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ:
«Նախարարների խորհուրդը պետական բոլոր մարմիններին հայտնել էարտասահմանյան այն ապրանքների գնման արգելքի մասին, որոնք արտադրվում են երկրում»,-ասված է հաղորդագրության մեջ: Ճշտվում է, որ երկրի կառավարությունը պատրաստել ու հաստատել է այդ ապրանքների ցուցակը:
Նախարարների խորհրդի նիստը տեղի է ունեցել մարտի 25-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի նախագահությամբ եւ առաջին նիստն է դարձել նոր տարում, որն ըստ իրանական օրացույցի սկսվում է մարտի 21-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: