
Կեմերովոյի հրդեհի գործով ձերբակալվել է հակահրդեհային համակարգի մշակողը

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի քրեական գործով ձերբակալվել է «Սիստեմնի ինտեգրատոր» ընկերության ղեկավարը, ընկերություն, որն զբաղվել է հակահրդեհային անվտանգության համակարգի մշակմամբ:
Մարտի 26-ին այս մասին հայտնել է Telegram-կանալ 112-ը։ Ձերբակալված ձեռնարկատիրոջ անունն է Իգոր Պոլոզինենկո: Մնացած ձերբակալվածներն են առեւտրական կենտրոնի սեփականատեր Նադեժդա Սուդդյոնոկը, անվտանգության գծով նրա տեղակալը ու եւս մեկ կառավարիչ: 112-ի տվյալներով՝ նրանց ազգանուններն են՝ Սոբոլեւ եւ Նիկիտին:
Կեմերովոյի առեւտրական կենտրոնում հրդեհն սկսվել է մարտի 25-ի ցերեկը: Պատահածի հնարավոր պատճառների թվում քննարկվում է նաեւ հրկիզումը: Պատահածի փաստով հարուցվել է քրեական գործ անզգուշությամբ մահ պատճառելու, հրշեջ անվտանգության պահանջների խախտման եւ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածներով: