Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի նախկին վարչական ղեկավար Սիմա Չիտչյանն ասաց, որ համացանցից են տեղեկացել, որ ադրբեջանական կողմը տարբեր ուղղություններով է կրակում, այդ կրակոցների ձայները գյուղերում բնակիչները լսել են։ Կութում կրակոցների ձայները լսում են հեռվից, գյուղում դրանք գրեթե չեն լսվում։
Երբ Հանրապետականը փողոցում պայքարում էր նիկոլիզմի դեմ, նորաթուխ «ընդդիմադիրները» Նիկոլից պրեմիա էին ստանում. Շարմազանով
«Կապիտալի ուժը» հաղորդաշարի հյուրը գործարար, «Club Capital» ակումբի հիմնադիր Գրիգոր Առաքելյանն է.
Շատ լավ է, եթե որոշել եք ապաշխարել, մեղքերը քավելու կամ Եկեղեցու արժանի հետևորդ դառնալու քայլեր անել, բայց…
Այսօր Անթալիայում շարունակվող դիվանագիտական 4-րդ ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ոչ միայն քննարկում ունեցավ իր Ադրբեջանի ու վրացի գործընկերների հետ, այլև փակ հանդիպում՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Դավաճանություն, հայրենիքի կորուստ և, այսպես կոչված, «հեղափոխության» բրենդը շահարկելու հիման վրա ստեղծված անդադար խաբեություն՝ այնքան հաճախակի և անհեթեթ, որ իրականությունն ինքնին կարծես քանդվում է մեր աչքի առաջ։
ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել է: Այս մասին հայտնում է armtimes.com-ը։
Երևանում՝ Արցախի ներկայացուցչությունը միակ լեգիտիմ ներկայացուցչություն է։ Ո՞վ է ասել, որ վաղը չի գտնվելու մի 100-200 հոգի, որ գնան ու ասեն՝ դուրս եկեք այդտեղից, ոչ մի բան չեք արել»։
Ադրբեջանի Զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի տակտիկական հրթիռների ստորաբաժանումները մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացրել:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը, մասնավորապես՝ Տավուշում, ի՞նչ է իրականում տեղի ունենում, քանի որ սոցցանցերում և մամուլում շրջանառվող տեղեկությունները և պաշտոնական հայտարարություններն ու իշխանության ներկայացուցիչների պնդումները տարբեր են:
Մասկատում՝ Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ բանակցությունների մեկնարկի մասին ավելի վաղ հայտնել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Անդրկովկասյան բոլոր երկրների մոտ նկատվում է համագործակցելու քաղաքական կամքը
Բողոք-նամակում հիմնադրամը խստորեն արտահայտել է իր մտահոգությունն ու անհանգստությունը՝ գիտության անվան տակ պատմության կեղծման և քաղաքական շահարկման փորձերի վերաբերյալ։ Հատուկ ընդգծվել է, որ գիտաժողովի խորագիրը մանիպուլատիվ է և աղավաղում է քրիստոնեության և հայկական մշակութային ժառանգությանպատմական պատկերը։
Զանգեզուրի միջանցքը, իր զուտ առևտրային նշանակությունից դուրս, կարծում եմ, կարող է նաև դիտվել որպես տարածաշրջանում վստահության ամրապնդման կարևոր միջոց, քանի որ այն նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող նորմալացման գործընթացի տարրն է
Կիլիկիո կաթողիկոսության հաղորդմամբ, Արամ Առաջինը ցավ է հայտնել, հայտարարել է, որ այդ գիտաժողովը կազմակերպվել է միակողմանի, այնտեղ քննարկված նյութերն ու դասախոսությունները, հատկապես հայ եկեղեցու հետ աղերս ունեցող նյույթերի, հայ դասախոսների բացակայությունը, բացահայտ անարդարություն է պատմական ճշմարտության դեմ։
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Հանդիպումից հետո Քըլըչը հայտնել է, որ քննարկել են Անիի կամրջի վերականգնման հարցը։
Տիգրան Գալստյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայում Հայաստանի դեսպան, Սուրեն Բաղդասարյանը՝ Կամբոջայում:
Անթալիայի դիվանագիտական համաժողովի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին «դիվանագիտական ռոք աստղ» են անվանել։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում։
Հայաստանը շատ կոնկրետ առաջարկ է արել Ադրբեջանին կոմունիկացիաները բացելու համար, սակայն որևէ դրական արձագանք չկա։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Ակնկալվում է, որ անուղղակի բանակցությունները սկսվելու են օրվա երկրորդ կեսին։ Ամերիկյան կողմից քննարկումներին մասնակցելու է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը, իրանականից՝ արտգործնախարար Աբաս Արաղչին։
Նիստին գլխի շարժումով ցույց են տալիս, թե նա ճշմարիտ է, դրսում ցասում և ընդվզում արտահայտում. սրբազան
«Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր եւ քաղաքական խորհրդի նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի համադրմամբ անցկացված նիստում խորհուրդը քննարկել է Հայաստանի գոյութենական ճգնաժամը եւ որոշել է կուսակցության ընթացիկ տարվա հայեցակարգային եւ գործառնական ճանապարհային քարտեզը:
Ցանկացած պետություն կարողանում է պաշտպանական համակարգ կառուցել այնքան, որքան թույլ է տալիս տնտեսությունը: Իսկ տնտեսությունն իրեն շատ բան կարող է թույլ տալ միայն արդյունաբերական շոշափելի ներուժ ունենալու դեպքում: Թիրախավորելով Հայաստանի արդյունաբերական ներուժի «կորիզը»՝ հանքարդյունաբերությունը, Ադրբեջանը ձգտում է Հայաստանը զրկել թե՛ տնտեսական արդյունքի մի հսկա մասից, թե՛ նաև պաշտպանական կայուն ծախսերի շոշափելի հնարավորություններից:
#ՀԻՄԱ․ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԵՆ․ ԱՐՑԱԽԻ ՇՏԱԲՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՆ․ #ՈՒՂԻՂ
Իրանական կողմը հայտնել է, որ բանակցություններն անցկացվում են Օմանի միջնորդությամբ։
Արցախի հարցը մեկընդմիշտ փակելու համար Փաշինյանի առջև 4 պահանջ է դրվել. Վարդան Օսկանյան
Նույնիսկ պարեկային ծառայողին զենք տալուց հերթապահը պետք է համոզված լինի, որ աշխատակիցը չի գտնվում հուզական վիճակում, չի օգտագործել թմրանյութ կամ ալկոհոլ, հանրության համար վտանգ չի ներկայացնում»։
«Եթե մենք հիմա կենտրոնանանք խոչընդոտների, պատմական հարցերի վրա և սկսենք քննարկել, թե որ տարածքը 100 տարի առաջ ում է պատկանել, թե ով ավելի շատ մարդ է սպանել մյուս ազգությունից, մենք մեկ այլ հակամարտության կհանգենք։ Այնինչ Հայաստանի կառավարության ու ժողովրդի ցանկությունն է տևական խաղաղություն կառուցել ռեգիոնում, առաջին հերթին՝ Ադրբեջանի հետ»,- այս մասին քիչ առաջ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ընթացող «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անթալիայում Բաքվի և Թբիլիսիի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ վստահեցրեց՝ ՀՀ Սահմանադրությունում չկա որևէ կետ, որտեղ նշվում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։