Բաժիններ՝

ԱՄՆ-ի հետ բանակցություններում քննարկվելու է միայն միջուկային դոսյեն. Իրանի ԱԳՆ

Օմանում՝ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն անուղղակի բանակցություններում քննարկելու են միայն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

«Բանակցություններն անուղղակի են և վերաբերելու են միայն միջուկային դոսյեին, իսկ հիմնական հարցերի մեծամասնությունը հստակեցվելու է խորհրդակցությունների ընթացքում»,- Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նշել է Արաղչին՝ հավելելով, որ իրանական պատվիրակության կազմում ընդգրկված են այդ թեմայով բանակցություններ վարելու փորձ ունեցող փորձագետներ։

Օմանում ընթանում է Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների խորհրդակցությունների առաջին փուլը։

Հիմնական բանակցողներն են Իրանի արտգործնախարարը և ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։

Իրանական կողմը հայտնել է, որ բանակցություններն անցկացվում են Օմանի միջնորդությամբ։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը նշել է, որ այս շփումները կարելի է որակել որպես հանդիպում, այլ ոչ թե բանակցություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս