
Ո՞վ է հաջողակ գործարարը՝ Forbes-ի ցուցակում հայտնվո՞ղը, փողից չհագեցո՞ղը, թե՞… Գրիգոր Առաքելյան
«Կապիտալի ուժը» հաղորդաշարի հյուրը գործարար, «Club Capital» ակումբի հիմնադիր Գրիգոր Առաքելյանն է.
Հարցազրույցի ընթացքում Առաքելյանի հնչեցրած կարևոր թեզերը ներկայացնում ենք ստորև՝
– Ցանկացած գործարար հաջողակ է յուրովի. գործարարն արժեք ստեղծող է՝ նման բերքատու ծառի։
– Փող աշխատելու ցանկությունը պետք է վերջ չունենա. այո՛, կան գործարարներ, որոնք կարող են բավարարված լինել, օրինակ, Forbes-ի ցուցակում հայտնվելով, բայց կան նաև այնպիսիք, որոնց համար դա բավարար չէ, նրանք անընդհատ ցանկանում են արժեք ստեղծել։
– Վերցրեք թուղթ ու գրիչ, ինքներդ Ձեզ հարցրեք՝ եթե ապրեիք 5 կյանք, ինչո՞վ կցանկանայիք զբաղվել բոլոր կյանքերում։ Այս հարցը տալիս կգտնեք մի բան, որը 5 կանքում էլ կուզեիք անել։ Հենց դա՛ է Ձեր միջուկը, հենց դա՛ է լինելու Ձեզ համար անսպառ էներգիայի աղբյուր։ Հաջողության ռեսուրսներից մեկը հենց դա է։
– Իմ կյանքի ամենակարևոր կանոններից մեկը բալանսի կանոնն է. ես վերցնում եմ այնքան, որքան տալիս եմ։ Դու կարողանում ես այն գումարը ծախսել քո կյանքի որակի վրա, որի տակ բալանս կա։ Փողի մեջ էներգիա կա։
– Հաջողակ գործարարն ո՞վ է. եկեք հասկանանք, որ կյանքի իմաստը բիզնեսը չէ, ընտանիքն է, առողջությունը, եթե քո կյանքի ժամանակի 90 տոկոսը ծախսում ես բիզնեսի վրա, մյուս պահերը չես վայելում, Սթիվ Ջոբսի նման հասնում ես կյանքի ավարտին ու քեզ անհաջողակ համարում։
– Հաջողությունը կյանքի թանկ բաներն էժանով չփոխելն է։ Կապիտալը մենք թողնում ենք, գնում, տանում ենք այլ բաներ։
– Հարստությունն օրհնություն է, որը ստանում ենք մեր ցեղից, աղքատությունը հենց այդ օրհնության բացակայությունն է։
– Ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելը երբեք գիտակցաբար չի ստացվում. դա ստացվում է ենթագիտակցաբար։
– Պետք է ընդունել կյանքի բոլոր առաջարկները. կյանքն ինքը բերեց ինձ հնարավորություններ, որոնք ես որոշեցի ընդունել։
– Հայ գործարարների համար հայտնի և ճանաչված լինելը նշանակում է ինչ-որ իմաստով լինել վտանգված և խոցելի, մինչդեռ անձնական բրենդի ստեղծումը գործարարի համար կարևոր ակտիվ է։
– Կյանքի ֆենոմենը կայանում է նրանում, որ երբեմն մեզ ամենամեծ վատությունն անում են այն մարդիկ, ում համար մենք ամենաշատն ենք արել։
Մանրամասները՝ տեսանյութում