Մենք կոնկրետ առաջարկ ենք արել Բաքվին, բայց դրական արձագանք չկա․ Միրզոյան

Հայաստանը շատ կոնկրետ առաջարկ է արել Ադրբեջանին կոմունիկացիաները բացելու համար, սակայն որևէ դրական արձագանք չկա։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք առաջարկ ենք արել Ադրբեջանին կոմունիկացիաների հարցում, ըստ որի՝ նրանք հասանելիություն կստանան մեր երկաթուղային ենթակառուցվածքներին, մենք էլ՝ նրանց։

Մենք հասկանում ենք, որ Հայաստանի հարավի 45 կիլոմետրանոց հատվածն ակնհայտորեն ամենակարճ ուղին է Ադրբեջանի երկու հատվածներն իրար կապելու համար։ Մենք առաջարկել ենք էլեկտրոնային սարքեր օգտագործել, որը թույլ կտա խուսափել բեռները ֆիզիկապես ստուգելուց, էլեկտրոնային հայտարարագրում իրականացնել, որի միջոցով համապատասխան գերատեսչությունների միջև անհրաժեշտ տեղեկատվություն կփոխանցվի, որպեսզի տարանցումը հնարավորինս արագ արվի։

Մենք շատ կոնկրետ առաջարկ ենք արել, բայց դրական արձագանք չկա։ Գուցե նրանք մտահոգություններ ունեն, չգիտեմ, բայց սա ընտրության հարց է»,- ասել է Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930