Արդյոք ցանկացած անձ ազատ է պահոցը բացելո՞ւ, զենք հանելո՞ւ, առավել ևս, որ անձի մոտ առկա են առերևույթ ալկոհոլ օգտագործելու և հոգեկան խնդիրներ ունենալու նշաններ. Կարապետ Պողոսյան

Կարապետ Պողոսյանը գրում է.  «ՀՀ պարեկային ծառայության մասին օրենքը հստակ սահմանում է, թե ով կարող է մոտենալ ծառայության ստորաբաժնում գտնվող զինապահոցին, ով կարող է այն բացել և ինչ պայմաններում կարող է զենք տրամադրել և կոնկրետ ում տրամադրել, հետևաբար հարց` ՀՀ ՆԳՆ ոստիկանություն,  խնդրում եմ պարզաբանել, արդյոք ցանկացած անձ ազատ է պահոցը բացելո՞ւ, զենք հանելո՞ւ, առավել ևս, որ անձի մոտ առկա են առերևույթ ալկոհոլ օգտագործելու և հոգեկան խնդիրներ ունենալու նշաններ։

Պարզաբանեք խնդրում եմ ՀՀ ո՞ր օրենքի, ո՞ր կետի համաձայն է Հայաստանի կառավարիչը մոտենում Կապանի պարեկային ծառայության զինապահոցին, զենք հանում, անկանոն շարժումներ անում, այն տեսանկարահանում և տարածում համացանցում։

Արդյոք արդեն ձեռբակալված են բաժնի հերթապահը և պատասխանատու պաշտոնյաները, ովքեր առերևույթ չեն կատարել իրենց պարտականությունները, չեն ցուցաբերել պատասխանատվություն զենքի պահման կանոների նկատմամբ

Հ.գ

Նույնիսկ պարեկային ծառայողին զենք տալուց հերթապահը պետք է համոզված լինի, որ աշխատակիցը չի գտնվում հուզական վիճակում, չի օգտագործել թմրանյութ կամ ալկոհոլ, հանրության համար վտանգ չի ներկայացնում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930