Ադրբեջանի ԶՈՒ տակտիկական հրթիռների ստորաբաժանումները մարտական առաջադրանքներ են «փորձարկել»

Ադրբեջանի Զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի տակտիկական հրթիռների ստորաբաժանումները մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացրել:

Երկրի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ, կատարվել են տեղանքում ծավալվելու, մեկնարկային դիրքեր զբաղեցնելու, ինչպես նաև՝ տեխնիկան մարտական պատրաստության «լրիվ» աստիճանի բերելու առաջադրանքներ:

Հավելենք, որ ապրիլի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցության ժամանակ  շեշտել էր, որ ընթացիկ տարում պետք է ընդլայնվեն բանակի մարտական կարողությունները, զորքի ունակությունները, և պահպանվի զորավարժությունների ինտենսիվությունը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930