Հարավային Կովկասն ունի զարգացման հսկայական ներուժ, որի իրագործման համար անհրաժեշտ է ունենալ կայուն, հարատև խաղաղություն. Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանը կարող է հարթակ լինել Հայաստանի և Ադրբեջանի համար, որպեսզի քննարկվեն խնդրահարույց հարցերն ու գտնվեն դրանց լուծումները։

Իր երկրի դիրքորոշումը ևս մեկ անգամ հաստատեց  Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորաշվիլին՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Անթալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ:

Նա ընդգծեց, որ Վրաստանը հանձնառու է ապագայում նույնպես տրամադրել գործիքներ ու հնարավորություններ արդյունավետ համագործակցության համար:

Վրաստանի ԱԳ նախարարի պնդմամբ՝ Վրաստանի համար խաղաղ տարածաշրջանը միանշանակ հիմնական առաջնահերթությունն է, առավել ևս, որ Հարավային Կովկասն ունի զարգացման հսկայական ներուժ, որի իրագործման համար անհրաժեշտ է ունենալ կայուն, հարատև խաղաղություն։

«Մենք ողջունում ենք խաղաղության պայմանագրի բովանդակության համաձայնեցումը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Փաստաթղթի ստորագրումն իսկապես կլինի մեծ նվաճում։

Մենք պետք է ավելի զարգացնենք պատմականորեն և ավանդաբար ձևավորված լավ հարաբերությունները Վրաստանի և նրա երկու հարևանների միջև, մանավանդ որ նրանց հետ արդեն իսկ ձևավորել ենք ռազմավարական մակարդակի փոխգործակցություն, ինչը Վրաստանի մեծ ներդրումն է տարածաշրջանում։

Անդրկովկասյան բոլոր երկրների մոտ նկատվում է համագործակցելու քաղաքական կամքը»,- շեշտեց Բոչորաշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930