Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Արցախում տեղի ունեցած ընտրություններն արտահայտում են ուժերի այն հարաբերակցությունը, որը կա Արցախի Հանրապետությունում։
ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող և «Արմավիր» քրեակատարողական հիմնակում Ադրբեջանի քաղաքացու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանին արտահանձնելուց առաջ Հայաստանը նախ պետք է պարզի, թե ինչ է սպասվում Լազարյանին այն երկրում, որտեղ ցանկանում են նրան ուղարկել:
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն, որը ենթադրում էր որոշակի սահմանափակումներ: Օրեր անց պարետի որոշմամբ երկրում մտցվեց տեղաշարժի խիստ սահմանափակում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովն իր որակով էապես գերազանցում է առնվազն նախորդ մի քանի խորհրդարանների աշխատանքին, իսկ խորհրդարանի իմիջն առաջին հերթին ձևավորում է մեծամասնությունը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 288 հազար 080-ի:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահին հրավիրել են 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով` լսումների նպատակով:
Կորոնավիրուսի տարածման հետ կապված մյուս եվրոպական երկրների համեմատ Հունաստանում իրավիճակն ավելի լավ է: Չնայած դրան, կառավարությունն առայժմ չի պատրաստվում մեղմել կիրառվող սահմանափակումները և կրիտիկական առումով շատ կարևոր է համարում ապրիլ ամիսը:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի աշխատակազմում պետական ծառայողների և աշխատակազմի մի շարք աշխատողների միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին կարգադրություն է ստորագրել:
Վարշավայի ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող կնոջը տնից դուրս բերելու հարցում:
Դիմում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ համայն սփյուռքի բոլոր քաղաքական ուժերին, անտարբեր չմնալ այս զգայուն քաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախում ընթացող խիստ վտանգավոր եւ կասկածելի գործընթացների նկատմամբ:
168.am-ի տեղեկություններով` օրեր առաջ կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ քննարկում է անցկացրել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև արտակարգ դրության ու գործող սահմանափակումների երկարաձգման հարցը:
Մեր տեղեկություններով, այսօր ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ գրություն է ուղարկվել, որով ՀՀ երրորդ նախագահին հրավիրել են 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով` լսումների նպատակով:
Վերջին օրերին որոշ լրատվականներում և հանրության տարբեր շրջանակներում քննարկում են արդեն մոտ մեկ տարի խորհրդարանում գործող ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի չներկայանալու փաստը։ Տարբեր շրջանակներ այս հարցին զուգահեռ՝ պնդում են այն թեզը, թե «Խաչատուրովը պահում է Սերժ Սարգսյանի թիկունքը», և դրանից բխեցնում հերթական անհեթեթ միտքը՝ «ըստ էության Սերժ Սարգսյանը ևս չի ներկայանա քննիչ հանձնաժողով»։
Ապրիլի 5-ին Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը, որն անցել է երկրորդ փուլ, հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում ընտրողներին չմասնակցել Արցախի նախագահի երկրորդ փուլի ընտրություններին` պայմանավորելով այն կորոնավիրուսից բխող վտանգով:
Նյու Յորքում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացության նոր դեպքերի ցուցանիշի փոքր-ինչ նվազեցում է նկատվում: Դա հույս է տալիս ասելու, որ, կարծես, վարակի տարածումը սկսում է դանդաղել:
Եվրամիությունը պետք է մտցնի նոր հարկել բյուջեն լցնելու, կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Ռուսաստանի 49 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 954 նոր դեպք, այդ թվում` 30 երեխայի մոտ:
Իսպանիայում կորոնավիրուսի վարակվածության դեպքերի թիվն անցել է 130 հազարից, մահացածներինը՝ 12 հազարից:
«Գոլոս Արմենիի»-ն հրապարակել է գեներալ-լեյտենանտ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանի բաց նամակը Հայաստանի ղեկավարությանը, որում ասվում է․
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի ընտրություններին Հայաստանից գործուղված էմիսարները կատարեցին ամենասեւ գործը․ նրանք չկարողացան գտնել այնքան խախտումներ, որ ընտրությունները կասկածի առնվեին, սակայն նրանց գրանցած խախտումները որոշ ուժերի համար բավարար են Արցախում խժդժություններ սկսելու համար։
«Ուշագրավ է, որ Մասիս Մայիլյանը ընտրությունները բոյկոտելու մասին հիշել է ոչ թե ընտրությունների առաջին փուլում, այլ երկրորդ». Արփինե Հովհաննիսյան
ՉԺՀ-ի Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանի Ուռումչի քաղաքային շրջանից 143 կիլոմետր արևելք ընկած շրջանում գրանցվել է 6,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցում։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 274 հազար 853-ի:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ապրիլի 5-ին տեղափոխվել է հիվանդանոց ստուգման համար:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պլանավորում է ապրիլի 8-ին մտցնել արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված:
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ Վրաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որ կստանա կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը:
Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան մեկ միլիոն դոլար է նվիրաբերել «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսի և իր կնոջ Մելինդայի հիմնադրամին, որը զբաղվում է կորոնոավիրուսի դեմ դեղամիջոցների փնտրտուքով:
Արդեն հայտնի է, որ ապրիլի 14-ին Արցախում տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցելու են «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը և «Նոր Արցախ» դաշինքը գլխավորող թեկնածու Մասիս Մայիլյանը:
Նյու Յորքի Բրուքլինի բժշկական կենտրոնում բժիշկներն ու անձնակազմը բժշկական խալաթների փոխարեն ստիպված կլինեն կրել անձրևանոցներ և աղբի պարկեր:
Իրանում հիվանդանոցից դուրս են գրվել կորոնավիրուսից բուժված 100 և 106 տարեկան պացիենտներ: