Վրաստանի մայրաքաղաքում տեղի իշխանությունների կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար իրականացված ճանապարհների ախտահանման աշխատանմքները բուռն քննարկումների և անմակարդակ հեգնանքի արժանացան Հայաստանի վարչապետի որոշ թիմակիցների և սոցցանցային երկրպագուների կողմից… Գործը հասավ նույնիսկ նրան, որ Փաշինյանին ծառայող որոշ գործիք-գործիչներ սկսեցին կասկածի տակ դնել Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը՝ հայտարարելով, որ պաշտոնական Թբիլիսին կեղծում է տվյալները…
Ես՝ որպես 450 աշխատող ունեցող գործարար, ոգևորությամբ շտապեցի բանկ՝ 400 միլիոն դրամ վարկ վերցնելու համար, սակայն բանկում ինձ ասացին, որ այդքան գումար վարկ տալ չեն կարող. ինձ վարկ կարող են տալ կա՛մ աշխատավարձ վճարելու, կա՛մ հարկեր-տուրքեր վճարելու, կա՛մ կոմունալներ վճարելու, կա՛մ էլ հումք ձեռք բերելու համար: Բանկում պնդեցին, որ այս 4 «կամ»-երից մեկը պետք է ընտրեմ, բոլորը միասին հնարավոր չէ»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց 20 տարուց ավելի Հայաստանում արտադրությամբ զբաղվող խոշոր մի գործարար, որը, սակայն, չցանկացավ հրապարակել իր և ընկերության անունը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Թաիլանդը կարճաժամկետ դադարեցրել է միջազգային ուղևորափոխադրումների թռիչքները:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կորոնավիրուսի համաճարակը ամբողջ աշխարհում, եթե ոչ երկարատև կտրվածքով, ապա գոնե կարճատև ժամանակահատվածում պարադիգմերի փոփոխություն է արձանագրում: Հիմա առաջնային է դարձել մարդակենտրոնությունը ու մարդասիրությունը բոլոր հարթություններում` քաղաքականից մինչև իրավական:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 138 հազար 357-ի:
Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում որոշում է կայացրել ժամանակավոր վերացնել բժշկական որոշ պարագաների մաքսատուրքերը:
Գուցե ժամանակն է հրաժարվե՞լ քինախնդրությունից ու տարիներ շարունակ հասարակությանը պառակտող բաժանարար գծեր քաշելու հեղափոխական այդ կորոնավիրուսից և, ժողովրդին համախմբելով, հավաքաբար դիմակայել իրական կորոնավիրո՞ւսը…
Եթե Ռ.Քոչարյանին բան պատահի, ես պատրաստ եմ պետական մահափորձի մեղադրանքով Ն.Փաշինյանի, Արդարադատության նախարարի և դատավորի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան. Այս մասին 5-րդ ալիքի եթերում հայտարարեց Ֆրանսիայի փաստաբանների պալատի անդամ Սեւակ Թորոսյանը:
Ռուսաստանում Օրեխովո-Զուևո քաղաքում հինգ հարկանի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել:
Իրանում ապրիլի 4-ի տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է 2 հազար 560-ով: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 55 հազար 743: Մահացածների թիվն ավելացել է 158-ով՝ կազմելով 3 հազար 452: Ապրիլի 4-ի տվյալներով մեկ օրում ապաքինվածների շարքը համալրել է 1.801 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է 19 հազար 736:
Ֆրանսիայում շուրջ 600 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին: Նախարարն ընդգծել է, որ բանակի մարտունակությունը չի տուժել:
Ազգային ժողովը մարտի 31-ին ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով այսուհետև ֆիքսվելու են բոլորի հեռախոսազանգերի սկիզբն ու ավարտը, կարճ հաղորդագրությունների ստացման ժամանակը:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումով առաջին դատական նիստը կկայանա մայիսի 13-ին, ժամը 15:00-ին:
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը:
Ռուսաստանում անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 582 նոր դեպք:
Կորոնավիրուսի հետանքով ԱՄՆ-ում մեկ օրում ավելի քան 1400 մարդ է մահացել:
Չինաստանում ապրիլի 4-ին հարգանքի տուրք են մատուցել կորոնավիրուսից մահացածների հիշատակին:
Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով ներկայում բժշկական հսկողության տակ է գտնվում 205 հազար 612 մարդ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 118 հազար 46-ի:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Բեռլինում բարձր վարկանիշ ունեցող ռեստորաններից մեկը, որը փակ է հաճախորդների համար, այս օրերին աշխատում է բժիշկների համար՝ անվճար սնունդ մատակարարելով նրանց:
ՀՀ-ն արտահանձնում է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային. անթասիբ որոշում՝ Քառօրյայի օրը Երեկ՝ ապրիլի 2-ին, երբ ՀՀ-ն, Արցախը և ամբողջ հայությունը ոգեկոչում էին Ապրիլյան քառօրյայում ընկած մեր հերոսների հիշատակը, ՀՀ դատախազությունը հանդես եկավ աննախադեպ մի քայլով։
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն: Դրանից օրեր անց՝ մարտի 20-ին, իրավական, առողջապահական և լրատվական համայնքի ներկայացուցիչները ստեղծեցին փաստահավաք խումբ, որի նպատակը արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների պայմաններում խախտումները բացահայտելը, արձանագրելն ու պարետատանը փոխանցելն էր:
Սաթիկ Սեյրանյանն իր հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում իր հյուրին` փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանին հարցրեց սահմանադրական հանրաքվեի ճակատագրի մասին, որը, եթե արտակարգ դրությունը չհայտարարվեր, տեղի էր ունենալու ապրիլի 5-ին:
Մեքսիկական «Grupo Modelo» ընկերության ղեկավարը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է «Կորոնա» ապրանքանիշի գարեջրի և մի շարք այլ արտադրատեսակների արտադրությունը:
«ՀԱՊԿ արձագանքը հայ-ադրբեջանական սահմանի միջադեպերին չեզոք էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը` անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի արձագանքին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերին։
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն:
168.am-ի հետ զրույցում ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը`չբացառելով, որ Ադրբեջանը լարվածությունը տեղափոխի Արցախ, թեպետ, կրակոցների ինտենսիվության առումով, ըստ նրա, մեծ հաշվով, Տավուշի և Արցախի դեպքում տարբերություն չկա: Այլ հարց է, երբ դրանք տեղի են ունենում նախիջևանյան հատվածում, այստեղ մի փոքր տարբերություն լինում է:
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչանը լրջորեն դիտարկում է երկրում 24 ժամյա պարետային ժամ մտցնելու հարցը:
Մեր գործընկերներն ԱԺ-ում պնդում էին, որ հեռախոսով տեղորոշելու մասին օրենքը միայն նրա համար է, որ հեռախոսով տեղորոշեն մարդկանց գտնվելու վայրը և շփման շրջանակը վերջին 14 օրերի ընթացքում: