Բաժիններ՝

Իսպանիան պատրաստվում է ամառային սեզոնին առանց օտարերկյա զբոսաշրջիկների

Իսպանիայի կառավարությունն աշխատում է մի նախագծի ուղղությամբ, որը երկրում ամռան սեզոնը դիտարկում է առանց օտրաերկյա զբոսաշրջիկների՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ:

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Նշվում է, որ այս սցենարը ենթադրում է սահմանի ամբողջական կամ մասնակի փակում: Իշխանությունները մտադիր են զարկ տալ ներքին տուրիզմի զարգացմանը: Կառավարությունը նախատեսում է ուսումնասիրել փորձագետների՝ ծովափերում մարդկանց թվի սահմանափակումների մասին դիտարկումները:

Հյուրանոցային բիզնեսը և ավիացիայի ոլորտը ենթադրում են, որ առաջիկա սեզոնը չի լինելու եկամտաբեր՝ հաշվի առնելով եվրոպական երկրների կողմից սահմանված սահմանափակումները՝ կապված օդային փոխադրումների հետ: Զբոսաշրջության ոլորտի մասնագետները նշում են, որ դեպի Իսպանիա տուրերի նկատմամբ պահանջարկը կնվազի նաև սահմանափակումների վերացումից հետո:

Երկրի իշխանությունները ձգտում են խուսափել «կորոնավիրուսի երկրորդ ալիքից» սեպտեմբերին, ինչը չեն բացառում առողջապահության ոլորտի մասնագետները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930