Բելառուսում սահմանվել է ինքնամեկուսացման պահանջ
Բելառուսի կառավարությունը, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, քաղաքացիների համար սահմանել է ինքնամեկուսացման պահանջ:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հրապարակված փաստաթղթի համաձայն, ինքնամեկուսացում նախատեսված է այն քաղաքացիների ու օտարերկրացիների համար, որոնք վարակակիր կամ վարակակրի կոնտակտավոր են: Առաջին մակարդակի կոնտակտավորները պետք է պարտադիր լինեն 14 օրյա ինքնամեկուսացման մեջ: Երկրորդ մակարդակի կոնտակտավորները, եթե ունեն հազ, կոկորդի ցավ, ջերմության բարձրացում, ապա ինքնամեկուսացման մեջ կլինեն ըստ բժիշկների ցուցումների:
Ինքնամեկուսացման ժամկետները կարող են երկարաձգվել բժիշկների որոշմամբ:
Բելառուսում կորոնավիրուսի 1000-ից ավելի հաստատված դեպք կա, մահացել է 13 մարդ: