Կորոնավիրուսի պատճառով Կիպրոսը ևս 14 օրով երկարաձգել է թռիչքների արգելքը:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ ժամկետով մուտքի արգելք կիրառել 49 պետություններից և շրջաններից ժամանող կամ վերջին 14 օրերի ընթացքում այդ երկրներ և շրջաններ այցելած քաղաքացիների նկատմամբ:
Թուրքիայում ապրիլի 1-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 63 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Եվրոպան շարունակում է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ: Այստեղ առողջապահական համակարգը ճգնաժամի եզրին է: Գերմանիան շարունակում է ընդունել հիվանդներին Ֆրանսիայից ու Իտալիայից: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ իշխանությունները հունվարից սկսած աշխարհի տարբեր երկրներից տարհանել են շուրջ 6 հազար դիվանագիտական աշխատողների ու նրանց ընտանիքների անդամների:
«Աշխարհին և Հայաստանին համակած համավարակը պարտադրում է հակաճգնաժամային կառավարման առաջնահերթ քայլեր: «Ժառանգությունը», գիտակցելով ընդհանուր աղետի հաղթահարման հրամայականը, ներքաղաքական և հանրային համախմբման անհրաժեշտությունը, կառավարությանն առաջարկում է առաջնային հրատապ հետևյալ քայլաշարը:
Նյու Յորքը շարունակում է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ: Քաղաքային իշխանությոնները շատ վայրերում բացում են վրանային հիվանդանոցներ: Իրավիճակը մոտ է պատերազմականին: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի մեկնարկին շնորհակալություն հայտնեց Արցախի ժողովրդին՝ տեղի ունեցած համապետական ընտրություններ անցկացնելու համար՝ շեշտելով, որ Արցախում տեղի է ունեցել բարձր որակի ընտրություններ, ինչի մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները:
Կորոնավիրուսի հասցրած վնասը մեղմելու համար ստորագրված $2,2 տրիլիոն աջակցության ակտը նախատեսում է օգնություն տրամադրել ինչպես անհատներին, այնպես էլ փոքր և մեծ բիզնեսին։
Այսօր լրանում է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի 4-րդ տարելիցը և ես առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր բոլոր զոհերի հիշատակը:
Այս տեսանյութում ժամանակագրական կարգով ներկայացված են քառօրյա պատերազմի ժամանակ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի գործողությունները ռազմական և դիվանագիտական ճակատներում:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Չինաստանի բնակիչները կորոնավիրուսը հաղթահարելուց հետո կրկին վերադարձել են սննդի մեջ չղջիկներ օգտագործելուն, գրում է Daily Mail պարբերականը։
ԱՄՆ-ում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1374 մարդ, նրանցից 588-ը՝ Նյու Յորքում:
Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային գործընկերները շնորհավորել են ՀՀԿ-ին՝ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ:
Չինաստանում միջազգային թռիչքների քանակը մեկ շաբաթվա ընթացքում չի գերազանցի 134-ը:
Իսրայելի առողջապահության նախարար Յաակով Լիցմանը վարակվել է կորոնավիրուսով:
Նյու Յորքը, որն աշխարհում հայտնի է որպես «երբեք չքնող քաղաք», այսօր նիրհում է իր դատարկ փողոցներով:
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Դիտարկմանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ասում էին, որ իրենք էլ են նույն ժամին իմացել նիստի մասին, բացի այդ՝ երկրորդ ընթերցման ժամանակ էլ նշեցին, որ, եթե առաջինի դեպքում բերվում է պատճառաբանություն, թե չեն իմացել, դրա համար չեն մասնակցել, ապա երկրորդ ընթերցման վերաբերյալ առնվազն երեք ժամ առաջ ԱԺ նախագահը հայտարարել էր, բայց ընդդիմությունը դարձյալ չէր մասնակցում նիստին, Արմեն Բադալյանն արձագանքեց․
«Ռուսական կողմը փորձել է արձագանքել իր բոլոր գործընկերների առաջ քաշած խնդիրներին դրականորեն»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով նավթի գների անկման ֆոնին Ռուսաստանի վարած գազային քաղաքականությանը։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել սիրիական հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Իդլիբում իրավիճակի կայունացման ուղղությամբ ռուս-թուրքական պայմանավորվածությունների կյանքի կոչման շուրջ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով կառավարությունը երկրում արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն է ստանում:
«Նախագիծն ամբողջությամբ համաչափ է, միջամտություններն անհրաժեշտ տարրական միջամտություններ են, միանշանակ իրավաչափ նպատակ են հետապնդում և միանշանակ արդարացված էին և այն վերջին միջոցն էին, որ գործող սահմանափակումների հետ միասին կամ որոշ սահմանափակումների համադրմամբ՝ պետք է բերի ցանկալի արդյունքին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով կոնտակտավորներին հեռախոսի միջոցով տեղորոշելու մասին աղմկահարույց օրինագծին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 882 հազարը:
«Արցախի ընտրությունների բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ քաղաքացիները գիտակցում են ընտրության կարևորությունը։ Չնայած այս կորոնավիրուսի համաճարակին՝ քաղաքացիները դրսևորեցին քաղաքացիական բարձր կամք և քաղաքական գիտակցություն»,- 168․am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Վաղը՝ ապրիլի 2-ին, նշանակված է «Վարդգես Գասպարին՝ ընդդեմ Արմեն Թավադյանի» քրեական գործով հերթական դատական նիստը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարությունում հրավիրված ասուլիսում անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի շուրջ իրավաբանների հնչեցրած մտահոգություններին՝ նշեց.
«Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակետի գրասենյակը երեկ՝ մարտի 31-ին, Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրականացրել է դիտորդական առաքելություն՝ 49 ընտրատեղամասում, 8 տարածքային ընտրական հանձնաժողովում:
Աշխարհում իրավիճակը շատ արագ փոխվում է թե՛ դեպի լավը, թե՛ դեպի վատը, և մենք հաճախ ականատես ենք լինում տարբեր գերտերությունների ղեկավարների իրարամերժ հայտարարությունների` մեկ ժամվա, մեկ շաբաթվա ընթացքում: Իսկ այսօր, փառք Աստծո, Արցախում չկա կորոնավիրուսի որևէ դեպք գրանցված, և Արցախի իշխանությունները կգտնեն այն մեխանիզմը, տարբերակը, որը կկանխի վտանգը, և կկազմակերպվի նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Արցախում հայտարարեց հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: