Երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը. Հակոբ Ճաղարյանը՝ ԱԱԾ հրավիրվելու մասին
Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանդիպում ԱԱԾ-ում.
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել, որ տեղի է ունեցել բավականին երկար` մոտ 2 ժամ տևողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում:
Տրամաբանորեն, երկրի անվտանգության ոլորտի պատասխանատուներին պիտի հետաքրքրեր երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը, և իմ վերաբերմունքն ու խորհրդատվական, ընդգծում եմ` խորհրդատվական կարծիքը:
Մանրամասն բացատրել եմ համաշխարհային ավիացիայի կարգավորումները, կարգավորման ձևերն ու օրինական հիմքերը:
Կարծում եմ, որ երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը:
ՀՀ ԱԱԾ-ում աշխատում են կիրթ մարդիկ, որոնք առանց բարդույթների հասկացան իրենց ոլորտից շատ հեռու ոլորտի կարգավորումները և կիսում են Հայաստանի համար ազգային ավիացիայի կայացման ռազմավարական կարևորությունը:
Ինձ մնում է անհասկանալի լրատվամիջոցների տեղեկացվածությունը, քանի որ այսօր առավոտյան 9.30-ից սկսել եմ նրանցից ստանալ զանգեր նույն հարցադրմամբ:
Այսքանը»:
ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ումՉգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստությն և անառողջ աժիոտաժի իմաստը: Կարող եմ…
Gepostet von Hakob Tshagharyan am Donnerstag, 9. April 2020