«Կարծում ենք՝ պետք է հետևել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հորդորին և այս ծանր ժամանակներում բացել հայ-թուրքական սահմաններն առանց որևէ նախապայմանի, ինչին Հայաստանը պատրաստ է»

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ պատկերացրած պատասխանը Էրդողանին…

«Պոլսո Պատրիարքի միջոցով ստացանք նախագահ Էրդողանի առաջարկը` Հայաստանին օգնություն առաջարկելու վերաբերյալ:

Ցավում ենք, որ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականությունը հնարավորություն չի տվել այդ առաջարկը փոխանցել դիվանագիտական խողովակներով: 

Ցավոք, օգնության փոխանցումն էլ Հայաստանին դյուրին չէ, նույն քաղաքականության արդյունքում Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի միակողմանի փակ լինելու պատճառով:

Այս երկու խոչընդհոտները խնդրահարույց են դարձնում Թուրքիայի համար Հայաստանին օգնության տրամադրելու հեռանկարը: Բնական է, որ միակողմանի ստեղծված այդ խոչընդհոտը գոյություն չուներ Հայաստանի համար և դրա վառ ապացույցը 2011 թվականին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում Հայաստանից օգնության առաքումն էր Թուրքիա:

Կարծում ենք՝ պետք է հետևել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հորդորին և այս ծանր ժամանակներում բացել հայ-թուրքական սահմաններն առանց որևէ նախապայմանի, ինչին Հայաստանը պատրաստ է:

Միևնույն ժամանակ ուրախ կլինենք տեղեկանալ, որ Հայաստանի բարեկամ երկրների համար նախատեսված հումանիտար բեռները չեն արգելափակվում Թուրքիայի կողմից և առաքվում են հասցեատերերին, քանի որ նրանք նույնպես դրա կարիքն ունեն»:

Պատասխանը կարող տալ միջին օղակի որևէ պաշտոնյա»:

Իմ պատկերացրած պատասխանը Էրդողանին«Պոլսո Պատրիարքի միջոցով ստացանք նախագահ Էրդողանի առաջարկը` Հայաստանին օգնություն…

Gepostet von Suren Sargsyan am Donnerstag, 9. April 2020

 

Տեսանյութեր

Լրահոս