Բաժիններ՝

Թաիլանդում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակվածության դեպք

Թաիլանդի քաղաքացիներից մեկի մոտ կորոնավիրուսով կրկնակի վարակվածության դեպք է արձանագրվել: Դեպքը գրանցվել է Չաիապհում (Chaiyaphum) նահանգում մի կնոջ մոտ՝ ապաքինվելուց մեկ շաբաթ անց: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մարտի սկզբին արտերկրից վերադառնալուց հետո 38-ամյա կինը վատառողջ է եղել և մարտի 12-ին դիմել է բժշկի Բանգկոկում: Կորոնավիրուսի թեստը տվել է դրական պատասխան: Կինը երկու շաբաթ անցկացրել էտեղի հիվանդանոցներից մեկում, առողջացել է և դուրս է գրվել երեք անգամ բացասական պատասխանով թեստավորումից հետո: Վերադառնալով իր բնակավայր՝ կինն ապրիլի 4-ին կրկին դիմել է բժիշկի՝ ունենալով մրսածության ախտանշաններ: Թեստը դրական պատասխան է ունեցել: Կնոջը հոսպիատալացրել են տեղի հիվանդանոցներից մեկի ինֆեկցիոն բաժանմունք:

Կորոնավիրուսի դեպք տվյալ նահանգում շատ քիչ կա: Այնտեղ վարակվել է 4 անձ, ներառյալ վերը նշված կինը:

Թաիլանդում հաստատված դեպքերի թիվը 2 հազար 423 է, մահացության ցուցանիշը 32:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս