Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 605 հազար 277-ի:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ռոբոտ բուժքույրերն ու բուժակները շուտով կսկսեն ծառայել Հնդկաստանի հիվանդանոցներում, պայքարելու համար ընդդեմ կորոնավիրուսի համաճարակի:
«Թուրքիային ուղղված պատասխանը պետք է լինի համարժեք՝ համապատասխան խողովակի միջոցով»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի առաջարկին՝ աջակցություն ցուցաբերել Հայաստանին։
Այս շաբաթվա ընթացքում 2 անգամ տեսակցել եմ: Կարող եմ ասել, որ նախագահն իրեն բնորոշ վարքագիծը դրսևորում է, ինչպես միշտ: Բայց կարող եմ ասել, որ ՔԿՀ-ներում սոցիալական հեռավորության խնդիր ակնհայտ կա: Իր մասով` բժշկական հսկողության, ստուգումներ կատարելու հնարավորությունը չկա, այն գործողությունները, որոնք կկատարվեին մասնագիտացված բժշկական հաստատություններում այնտեղ չի կարող ապահովվել և չի ապահովվում:
«Միջազգային հարաբերություններն այնպիսի բարձիթողի վիճակում չեն, որպեսզի անտեսվի հակամարտության գոտում տեղի ունեցողը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Ադրբեջանում շրջանառվող կարծիքներին ու ակնարկներին, թե ԼՂ հակամարտության գոտում ռազմական խնդիրներ լուծելու համար հարմար իրավիճակ է ստեղծվել աշխարհում և տարածաշրջանում։
«Ինքս պատկանում եմ այն մարդկանց թվին, որոնց կարծիքով՝ այս վիրուսը ոչ թե արհեստածին է, այլ՝ բնական: Այլ բան է, որ սա կարող է հրահրված լինել մարդկային որոշակի գործունեության հետևանքով, այսինքն՝ մարդու և կենդանու շփումն այսօր այնքան է մոտեցել, որ կարող են լինել տարբեր վիրուսներ: Հետևաբար՝ պատերազմ ասելով՝ կարող ենք ընկալել ոչ թե ինչ-որ մեկի կողմից հրահրվող, իրականացվող, այլ ստեղծված իրավիճակը, որը պարբերաբար եղել է միջնադարում, հին աշխարհում»:
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գում է:
Քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախում անցկացված համապետական ընտրությունների վերաբերյալ միջազգայինն արձագանքներին։ Նա մասնավորապես նշել է, որ միջազգային ԶԼՄ- ներում էապես գերակշռեցին ադրբեջանական քարոզչամեքենայի պատվերներն ու համապատասխանաբար՝ թեզերը:
ԱՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Հ.Յ. Դաշնակցությունը չի աջակցի նախագահի թեկնածուներից որևէ մեկին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում անդրադառնալով «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքի նախագծում տեղ գտած փոփոխություններին՝ նշեց, որ, մի շարք դրական փոփոխությունների հետ միասին, որոնք առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ իրականացվել են, որոշ տեղերում Կառավարությունը չափազանց մեղմ մոտեցումներ է ցուցաբերել: Նրա կարծիքով, եթե նախագիծն ընդունելուց հետո որոշ գործիքներ անարդյունավետ աշխատեն, գուցե պատճառը հենց այդ մեղմ մոտեցումը կլինի:
Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լենա Նազարյանն ասում է, որ նախարարը չի կարող 500.000 դրամով ապրել, իհարկե, նա ճիշտ է, բայց շարունակություն էլ կա` դրանով Հայաստանում ոչ ոք (ընտանիք) չի կարող նորմալ ապրել: Իսկ հիմա ավելի խորանանք` տիկին Նազարյան ջան, երբ մարդիկ Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության, նրանք պատկերացնում էին, որ նախարարը կաշխատի 500.000 […]
«Ներկայումս Ռուսաստանի համար մի քանի մարտահրավեր մեկտեղվել է՝ ստեղծելով տնտեսական խնդիրներ»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային վերսկսվող բանակցություններին։
Տրամաբանորեն, երկրի անվտանգության ոլորտի պատասխանատուներին պիտի հետաքրքրեր երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը, և իմ վերաբերմունքն ու խորհրդատվական, ընդգծում եմ` խորհրդատվական կարծիքը:
Համաճարակային պայմաններում «Գազպրոմ Արմենիայի» «նվերը» բացարձակ տեղին չէր, և սա ոչ այլ ինչ է, քան անհարգալից վերաբերմունք
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը 60-ն անց է, ունի առողջական խնդիրներ, այսինքն, միաժամանակ ներառված է նոր տեսակի կորոնովիրուսի հետ կապված մի քանի ռիսկային խմբում, սակայն գտնվում է քրեակատարողական հիմնարկում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Քրեակատարողական ծառայության դեմ հայցեր է ներկայացրել վարչական և քաղաքացիական դատարաններ:
Թաիլանդի քաղաքացիներից մեկի մոտ կորոնավիրուսով կրկնակի վարակվածության դեպք է արձանագրվել:
Երբ քաղաքական որոշ ուժեր հայտնվում են լուսանցքում, փորձում են ամենապատեհ պահին ճիշտ փաթեթավորմամբ իրենց մատուցել հանրությանը։ Ապացուցման կարիք չունի այն պարզ ճշմարտությունը, որ ժողովրդի հիշողությունը բավական կարճ է, և գրեթե տասնամյակը մեկ հայ հանրության շրջանում քաղաքական ամնեզիայի չափաբաժինը հատում է վտանգավորի սահմանը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 533 հազար 897-ի:
Ցավում ենք, որ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականությունը հնարավորություն չի տվել այդ առաջարկը փոխանցել դիվանագիտական խողովակներով: 
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայցադիմումներ է ներկայացրել Վարչական և Ընդհանուր իրավասության [քաղաքացիական] դատարաններ ընդդեմ Քրեակատարողական ծառայության։ Պաշտպանական կողմը պահանջում է կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
1937 թվականը իր ողջ սարսափի մեջ ուներ առանձնահատուկ սարսափելի պահ՝ պլանը։ Ահռելի Խորհրդային պետությանը, բոլոր հանրապետություններին, շրջաններին, մինչև գյուղ, բնագավառ առ բնագավառ իջեցվում էր պլան։ Այսքան ձերբակալություն, այսքան գնդակահարություն, այսքան աքսոր և այլն։
Վրաստանն և ԱՄՆ-ը համատեղ ջանքերով հայրենիք են վերադարձնում 79 վրացի դպրոցականների:
«Գազպրոմը», մեծ հաշվով, պատրաստ է ՀՀ-ի հետ բանակցություններին, բայց խնդիրն այն է, որ անհրաժեշտ է գնի ձևավորման բանաձևի փոփոխություն: Պետք է հաշվի առնել փաստը, որ այստեղ Հայաստանը և Բելառուսը հանդես են գալիս միասին. Փաշինյանը և Լուկաշենկոն մարտի վերջին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կարծիքներ են փոխանակել նաև գազի գների վերաբերյալ, նշվել է, որ բնական գազի գները գերագնահատված են և չեն համապատասխանում համաշխարհային չափանիշերին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին:
Կարանտինի ռեժիմի խստացում հնարավոր է ոչ միայն Վրաստանի առանձին շրջաններում, այլև երկրի ամբողջ տարածքում:
Լոս Անջելեսի՝ Հայոց ցեղասպանության հիշատակման Միացյալ հայկական խորհուրդը, «Միավորված երիտասարդ հայեր» կազմակերպությունը և Հայոց ցեղասպանության հանձնախումբը կորոնավիրուսի համաճարակի պատճառով որոշել են կասեցնել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման իրենց գործողությունները:
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 9-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1634-ով՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմելով 66 հազար 220:
Իսպանիայի կառավարությունն աշխատում է մի նախագծի ուղղությամբ, որը երկրում ամռան սեզոնը դիտարկում է առանց օտրաերկյա զբոսաշրջիկների՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապրիլի 9-ի նիստում ընդունեց որոշում, որով պետական բյուջեից 9000 եվրոյին համարժեք գումար կհատկացնի կառավարության աշխատակազմին «Առուշանյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 79501/12 գանգատ) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի մարտի 19-ի որոշման հիմքում կառավարության միակողմանի հայտարարությամբ ստանձնած պարտավորության կատարման համար:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մայիսի 10-ին սպասվող նախագահական ընտրություները փոստի միջոցով անցկացնելու գաղափարը համարում է հնարավոր լուծումներից մեկը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում: