Իրանում մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 2.497-ով
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 9-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1634-ով՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմելով 66 հազար 220:
Այս մասին տեղեկացնում է ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանատունը:
Մահացածների թիվն ավելացել է 117-ով: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 110 մարդ:
Վարակվածներից 3 հազար 918 մարդ գտնվում է ծանր վիճակում: