Բաժիններ՝

«Հատուկ չվերթով ԱՄՆ-ից հայրենիք կվերադառնան 79 վրացի և 35 հայ դպրոցականներ». Գիորգի Գախարիա

Վրաստանն և ԱՄՆ-ը համատեղ ջանքերով հայրենիք են վերադարձնում 79 վրացի դպրոցականների: Նրանք կրթական ծրագրերով ԱՄՆ-ում են: «Գրուզիա օնլայն»-ը տեղեկացնում է, որ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ տեղեկացնելով, որ նույն ինքնաթիռով իրենց հայրենիք են վերադառնալու 35 հայ դպրոցականներ ևս:

Գախարիան շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին աջակցության համար: ԱՄՆ-ից Թբիլիսի եկող ինքնաթիռը միջանկյալ վայրէջք կկատարի Դոհայում:

Գախարիայի հիշատակած 35 հայ դպրոցականների թվում են նաև FLEX կրթական փոխանակման ծրագրով ԱՄՆ-ում գտնվող աշակերտները: Նրանից մեկն «Ամերիկայի ձայն»-ին պատմել էր, որ իրենց կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված անսպասելի տուն են ուղարկում՝ ծրագիրն ընդհատելով երկու ամիս շուտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս