Կառավարությունը 269.000 եվրո կվճարի՝ ՄԻԵԴ-ի 3 վճռի պահանջով
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապրիլի 9-ի նիստում ընդունեց որոշում, որով պետական բյուջեից 9000 եվրոյին համարժեք գումար կհատկացնի կառավարության աշխատակազմին «Առուշանյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 79501/12 գանգատ) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի մարտի 19-ի որոշման հիմքում կառավարության միակողմանի հայտարարությամբ ստանձնած պարտավորության կատարման համար:
Մեկ այլ որոշմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 43478/11գանգատ) վճռի պահանջները կատարելու նպատակով 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվից վարչապետի աշխատակազմին հատկացվեց 1,200 եվրոյին համարժեք դրամ:
Եվ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված երրորդ որոշմամամբ էլ՝ «Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատN14156/07) կառավարությունը կվճարի 259,000 եվրոյին համարժեք դրամ: