
Իսրայելի կառավարությունում պահանջում են բացել վարսավիրանոցներն ու ծաղկի խանութները

Իսրայելի կառավարության անդամները քննարկել են կարանտինի հետ կապված սահմանափակումները հանելու հարցը, և ծավալվել է թեժ քննարկում: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը:
Ըստ լրատվամիջոցների՝ բանավեճը ծավալվել է այն բանից հետո, երբ որոշ նախարարներ նկատել են, որ Առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Մոշե Բար Սիման Թովը, առանց այլ պաշտոնյաների հետ խորհրդակցելու, նախագծում ավելացրել է կետ, որով արգելվում է վերսկսել ավելի քան 15 խանութ ունեցող առևտրի կենտրոնների աշխատանքը:
Ֆինանսների նախարար Մոշե Կալոն քննադատել է այդ քայլը և պահանջել է անհապաղ թույլ տալ բացել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են արտարժույթի փոխանակման կետերը, վարսավիրանոցները, քանի որ դրանք վճռորոշ նշանակություն ունեն տնտեսության համար: Ֆինանսների նախարարը նաև պահանջել է թույլ տալ ծաղիկների խանութների բացումը: