Փաստորեն, Սերժ Սարգսյանը գնաց և ԱԺ Ապրիլյան քննիչ հանձնաժողովում խոսեց, որից հետո հայտարարեց, որ կհանդիպի լրագրողների հետ և կխոսի ապրիլյան պատերազմի մանրամասների մասին: Չմոռանանք, որ հնարավոր է՝ իշխանությունները մեսիջ են ուղարկում Երրորդ նախագահին, որ մտածի, թե ապրիլյան դեպքերի մասին ինչեր է ասելու, հակառակ պարագայում՝ հնարավոր է՝ կալանավորման գործընթացներ սկսվեն»,- ասաց քաղտեխնոլոգը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 578 հազար 275-ի:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ «Օրբիտեր»-ի խոցումը խոսում է հայկական, այս դեպքում` Արցախի ՀՕՊ-ի ուժերի բարձր մակարդակի մասին:
ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ լինելը ենթադրում է միասնական պայմաններ, և կարճ ժամանակ անց Հայաստանը հայտնվելու է միասնական շուկայում՝ դրանից բխող պայմաններում: Նույնը վերաբերում է նաև գազի գնին, այսինքն՝ գազն ինչ արժեք ունենա Կրասնոդարի կամ Օրենբուրգի մարզում, նույնն էլ լինելու է Հայաստանում, գումարած՝ ծախսերը և Վրաստանի տրանզիտը:
168.am-ը Հատուկ քննչական ծառայությունից փորձեց ճշտել, թե կա՞ հարուցված քրեական գործ, և Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությամբ նախաքննական մարմինն արդյո՞ք հանդես է եկել: Մեզ պատասխանեցին, որ նման քրեական գործ ՀՔԾ-ում չկա հարուցված:
Երկու տարի բոլոր հնարավոր ու անհնար ստուգումներից հետո, ծիծաղ հարուցող նման մեղադրանքի առաջադրումը հերթական անգամ ի ցույց է դնում այս իշխանության և դրա ղեկավարի սնանկությունը:
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը, հետևելով Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարարի և ՌԴ ԱԳ նախարարի կողմից ապրիլի 21-ին կատարած փոխկապակցված հայտարարություններին, արձանագրում է հետևյալը՝
Գերմանիայում տրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի հնարավոր պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջին թույլտվությունը:
Իրանում ապրիլի 22-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվահամեմատ, երկրում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1194-ով՝ կազմելով 85 հազար 996:
Ուկրաինայի կառավարությունը հավանության է արժանացրել մի նախագիծ, ըստ որի մինչև 2020 թվականի մայիսի 11-ը երկարաձգվում է կարանատինի ժամկետը, սակայն որոշ մեղմացումներով:
Վրաստանի գյուղական շրջաններում սահմանափակումները մեղմացվում են: Մասնավորապես, թույլատրվում է տեղաշարժը ավտոմեքենաներով:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է:
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավելի քան մեկ ամիս առաջ միջնորդություն եմ ներկայացրել այն Ընկերության աշխատակցին հարցաքննելու վերաբերյալ, ով Միքայել Մինասյանի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պատասխանատու է եղել նշված հայտարարագիրը կազմելու և լրացնելու համար։
Միացյալ Թագավորությունում ապրիլի 23-ին սկսվում է պատվաստանյութի փորձարկումը: Ենթադրվում է, որ այն կարող է պաշտպանել կորոնավիրուսից:
Իրականում, մեղքը բացառապես ձերն է, քանզի երկու տարի շարունակ վերից վար՝ Նիկոլից մինչեւ ՔՊ-ական վերջին ֆեյք, հյուսել, կապել ու խճճել եք ստերի այն կծիկը, որի ծայրը արդեն ինքներդ եք կորցրել։
Ասենք ոչ թե բանակցությունների սեղանի վրա է փուլային տարբերակը, այլ կիրթ մարդու հետ սուրճի սեղանի կամ թեյի սեղանի կամ, ասենք, գրասեղանի։
Թեև ամբողջ աշխարհում նավթի և գազի գները գահավիժում են, սակայն մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն այս համավարակի ժամանակ որոշել է չհրաժարվել գազի թանկացումից, իսկ ակնհայտ է, որ այդ թանկացումն ազդելու է տնտեսության բոլոր ճյուղերի վրա՝ հանգեցնելով գնաճի:
Երկրի առաջին դեմքի երկօրյա լայվը պետք է համարել Փաշինյանի պաշտոնավարման առանցքային հրապարակային ելույթներից, դրան պետք է վերաբերվել որպես ծրագրային և խորքային պատկերացումների պաշտոնական ներկայացում, իսկ սա ենթադրում է ո՛չ թե էպիզոդիկ պատասխաններ, որքան էլ դրանք անկեղծ և ճիշտ լինեն, այլ՝ նույնքան հանգամալից վերլուծություն։ Այս ամսին այսօր հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի խոսքով, եթե Արցախի հարցի շուրջ կան դրույթներ, որոնց շուրջ էլ Հայաստանը զրուցում է, դրանք պետք է ավելի հասկանալի ու բաց լինեն:
Երեկվանից մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություն է շրջանառվում, թե քրեական գործ է հարուցվել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ 168.am-ի հետ զրույցում Մինասյան շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը հաստատեց տեղեկությունը՝ վստահեցնելով, որ առաջադրված մեղադրանքը չունի որևէ իրավական հիմնավորում և գործընթացը անհետևանք չի մնալու՝ ո’չ պատվիրատուների, ո’չ էլ կատարողների համար։
Ռուսաստանում վեջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 5 հազար 236 մարդ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ և Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, պետք է գազի համար ունենա հնարավորինս էժան գներ:
Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը պատասխանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի, անհրաժեշտ փաստաթղթային հիմքերի և աշխատանքի վերադառնալու ժամկետների մասին տեղեկություն ստանալու համար դատարան ներկայացրած 3-րդ դիմումին:
Պարոն Ռուբինյան, ախր Դուք հակասում եք ձեր իսկ նախարարին, ով ասել է, որ հայկական կողմը ԵՐԲԵՔ, այդ թվում ՀՀԿ-ի օրոք, փուլային լուծման կողմնակից չի եղել։ Դուք մի տարուց ավել է պնդում եք, որ փաստաթուղթ չկա, ավելին՝ բանակցություն չկա, բայց արի ու տես, որ ձեւավորված օրակարգ կա։
Բելառուսի կառավարությունը ժամանակավորապես արգելում է երկրից դուրս բերել արհեստական շնչառական սարքավորումներ:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն իր մտահոգությունն է հայտնում՝ Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցությունների այս փուլի մասին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի արտահայտած մոտեցումների կապակցությամբ։
«Տարրերը, որը մեծ հաշվով քննարկվում են, դա կողմերի ընկալումն է նախկինում եղած բոլոր սկզբունքների և տարրերի, ոչ թե քննարկում, թե մենք այն պետք է ընդունե՞նք, թե՞ ոչ, այլ ընդհանրապես, այսքան տարի, որ մենք խոսել ենք, Դուք այդ տարրերն ինչպե՞ս եք հասկանում, մենք ինչպե՞ս ենք հասկանում»:
Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ այս հարցին պետք է անդրադառնա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ Հայաստանի ներքաղաքական կյանքում հարցը շատ շահարկվող է, ուստի այն հստակ պետք է պարզաբանվի, որպեսզի որևէ ձևով շահարկման տեղիք չտա:
Լիբանանի արևելյան հատվածում գտնվող պաղեստինցի փախստականների համար նախատեսված ճամբարում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը: