Աշխատավարձերին հավասարազոր ամենամսյա պարգևավճարներ ԱՍՀՆ-ում. Yerkir.am
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զ. Բաթոյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել նախարարության աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշված շրջանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ապարատի) մասով նշված շրջանում պարգևավճարները վճարվել են 3 հոդվածներով, ըստ այդմ՝ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով՝ 210.931.1 հազար դրամ, «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով՝ 210.715.7 հազար դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ 64.925.0 հազար դրամ։ Նշվում է նաև, որ ներկայացված տվյալները չեն ներառում Զբաղվածության գործակալության և ԲՍՓ գործակալության տվյալները։
Հանրագումարում, փաստորեն, նշված շուրջ 20 ամիսների համար նախարարության աշխատակիցներին 3 հոդվածներով վճարվել է 486.571.800 ՀՀ դրամ (շուրջ $ 1.018.000):
ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-իորոշմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատողների առավելագույնթիվը 700 է:
Նախարարությունը կից տրամադրել է ՔԾ ղեկավար պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների՝ 2019 թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսների պարգևավճարների վերաբերյալ տեղեկանք, ըստ որի՝ մայիս ամսին նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալն ստացել է 402,793.00 դրամ աշխատավարձ և 370,569.00 դրամ պարգևավճար, Աշխատանքի և զբաղվածության վարչության պետը՝ 331,361.00 դրամ աշխատավարձ և 304,852.00 դրամ պարգևավճար, Սոցիալական աջակցության վարչության պետը՝ 353,618.00 դրամ աշխատավարձ և 304,111.00 դրամ պարգևավճար, Վերլուծության և մոնիթորինգի վարչության պետը՝ 365,093.00 դրամ աշխատավարձ և 365,093.00 դրամ պարգևավճար, Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետը՝ 363,770.00 դրամ աշխատավարձ և 310,858.00 դրամ պարգևավճար, Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետը՝ 377,659.00 դրամ աշխատավարձ և 354,999.00 դրամ պարգևավճար, Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետը՝ 342,605.00 դրամ աշխատավարձ և 274,084.00 դրամ պարգևավճար, Կենսաթոշակային ապահովության վարչության պետը՝ 365,093.00 դրամ աշխատավարձ և 365,093.00 դրամ պարգևավճար, Քարտուղարության պետը՝ 365,093.00 դրամ աշխատավարձ և 365,093.00 դրամ պարգևավճար, Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության պետը՝ 353,849.00 դրամ աշխատավարձ և 339,695.00 դրամ պարգևավճար։
Հանրագումարում՝ մայիս ամսին նշված պաշտոնյաներին տրվել է 3,620,934.00 դրամ աշխատավարձ և 3,354,447.00 դրամ պարգևավճար, իսկ ապրիլ-սեպտեմբերի համար այդ նույն թվերը կազմում են 17,497,723.00 դրամ աշխատավարձ և 16,070,069.00 դրամ պարգևավճար։
Ստացվում է, որ առնվազն ղեկավար պաշտոններ զբաղեցնող քաղծառայողները յուրաքանչյուր ամիս ստանում են գրեթե աշխատավարձի չափով պարգևավճար, իսկ որոշ պաշտոնյաների դեպքերում, ինչպես տեսանք վերևում, տվյալ ամսվա աշխատավարձը և ստացված պարգևավճարը բացարձակ թվով համընկնում են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: