Աֆղանստանի ԱԳՆ-ն հայտնել է երկրին մարդասիրական օգնություն մատակարարելու՝ ԱՄՆ-ի պատրաստակամության մասին
ԱՄՆ-ը հայտարարել է Աֆղանստանին մարդասիրական օգնության մատակարարումներ ապահովելու մտադրության մասին: Այդ մասին ասված է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության, որն ստեղծել է «Թալիբան» շարժումը, արտաքին գործերի նախարարության՝ հոկտեմբերի 11-ին տարածած հայտարարության մեջ։
«ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ մարդասիրական օգնություն կմատակարարեն Աֆղանստանին եւ հնարավորութուններ կտրամադրեն հումանիտար կազմակերպությունների կողմից օգնության առաքման համար,- ասված է Դոհայում ԱՄՆ-ի պատվիրակության հետ թալիբների հանդիպման արդյունքներին նվիրված՝ Աֆղանստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:- «Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը» (պետության՝ թալիբների կողմից օգտագործվող անվանումը) ողջունել է այդ օգնությունը եւ նշել, որ կհամագործակցի բարեգործական խմբերի հետ, որոնք մարդասիրական օգնություն են հասցնում կարիքավորներին, եւ կապահովի օտարերկրացի քաղաքացիների հիմնավորված տեղաշարժը»:
Հոկտեմբերի 9-ին Ամիր Խան Մոթաքին, որը «Թալիբանի» կողմից նշանակվել է ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնում, Al Jazeera հեռուստաալիքին հայտարարել է, որ թալիբները պլանավորում են ամերիկացիների հետ քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են մարդասիրական օգնության տարամադրումն աֆղան ժողվրդին, ԱՄՆ-ի եւ արմատականների միջեւ Դոհաի համաձայնագրի իրականացումը, Քաբուլի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերություններում նոր էջ բացելու անհրաժեշտությունը՝ Աֆղանստանի տարածքային ամբողջականությունը հարգելու եւ նրա ներքին գործերին չմիջամտելու դեպքում: Դոհայում «Թալիբանի» պատվիրակությունը բանակցությոններ է վարել մի շարք երկրների դիվանագետների եւ միջազգայն կազմակերպությունների անդամների հետ, մասնավորապես ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի, ինչպես նաեւ Եվրամիության ներկայացուցիչների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: