
«Սա է իրավիճակը. հոկտեմբերի 12-ին էլ նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ». Գևորգ Գևորգյան

Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սյունիքի միջանցքի հարցում ծայրահեղ շտապողականություն է ցուցաբերում թուրք-ադրբեջանական տանդեմը և այդ օրակարգը սպասարկող դրածոն կրկնակի շտապողականությամբ վրացական միջնորդությունն է օգտագործում։ Սա է իրավիճակը։ Հոկտեմբերի 12-ին էլ նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ։
2018-ին Հայաստանի և Արցախի դեմ սկիզբ առած դավադրությունը շարունակվում է։ Եվ Հայաստանի քաղաքական դաշտն այլևս քաղաքական տրամաբանությունից դուրս է։
Որքան էլ ռազմաքաղաքական բազմակողմանի, համապարփակ վերլուծություններ արվեն, փրկության մի ճանապարհ է մնացել` Դիմադրական ազգային շարժում հանուն Հայաստանի փրկության»։