Բաժիններ՝

ՌԴ-ի ԽՕՆ-ի նավերը հրթիռային հրաձգություններ են անցկացրել Ճապոնական ծովում

ՌԴ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) «Վարյագ» գվարդիական հածանավը եւ մեծ հականավային «Ադմիրալ Տրիբուց» նավը հրթիռային հրաձգություններ են անցկացրել Ճապոնական ծովում: Այդ մասին հաղորդել է ԽՕՆ-ի գծով Արեւելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության տեղեկատվության ապահովման բաժինը:

«Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Վարյագ» գվարդիական հածանավի եւ մեծ հականավային «Ադմիրալ Տրիբուց» նավի անձնակազմերը ուսուցման ամառային ժամանակաշրջանի ամփոփիչ ստուգման շրջանակներում Ճապոնական ծովում անցկացրել են պլանային վարժանք, որի ընթացքում «Ֆորտ», «Կինժալ» եւ «Օսա» զենիթահրթիռային համալիրների գործնական արձակումներ են կատարել արագընթաց օդային թիրախների ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կրակը բացվել է թիրախ-հրթիռների ուղղությամբ, որոնք արձակվել են փոքր հրթիռային եւ փոքր հականավային նավերից: Վարժանքների ընթացքում կատարվել է տասը հրթիռային արձակում, նշել են մամուլի ծառայությունում: Մարտական վարժանքի իրականացումն ապահովել են 12 մարտանվերը եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ապահովման նավերը: Նրանք կատարել են հրթիռային հրաձգությունների շրջանի փակման առաջադրանքները, նշվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031