Բաժիններ՝

Ավստրիայի նոր կանցլեր է դարձել Ալեքսանդեր Շալենբերգը

Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը վարել է Ալեքսանդեր Շալենբեգի՝ որպես Ավստրիայի կանցլերի երդմնատվության արարողությունը՝ այդ պաշտոնից Սեբաստիան Կուրցի հեռանալուց հետո: Աարարողությունը կայացել է հոկտեմբերի 11-ին Վիեննայում՝ պետության ղեկավարի դիվանատանը։

Ավստրիայի արտագործնախարարության նախկին ղեկավարը դարձել է հանրապետության նոր կանցլեր, որը ներկայացնում է պահպանողական՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը (ԱԺԿ): Վան դեր Բելենը նաեւ պաշտոնից արձակել է Սեբաստիան Կուրցին: Շալենբերգի փոխարեն նախագահն արտաքին գործերի նախարար է նշանակել Միխայել Լինխարտին:

Լինխարտը 2018 թվականից ծառայել է հանրապետության դեսպան Ֆրանսիայում: Մինչ այդ երկրար ժամանակ նա եղել է երկրորդ դեմքն Ավստրիայի ԱԳՆ-ում՝ արտաքին քաղաքական գերատեսչության գլխավոր քարտուղարը: Շալենբերգը ծնվել է 1969 թվականին Բեռնում (Շվեյցարիա) ազնվականական ծագմամբ ավստրիացի դիվանագետ (դեսպան) Վոլֆգանգ Շալենբերգի ընտանիքում: Մեծացել է Հնդկաստանում, Իսպանիայում եւ Ֆրանսիայում, որտեղ գտնվել է հայրը գործուղումների պատճառով:

Կրթությամբ իրավաբան է, սովորել է Վիեննայի եւ Փարիզի համալսարաններում: 1997 թվականից աշխատում է Ավստրիայի ԱԳՆ-ի համակարգում:

Հոկտեմբերի 9-ին Կուրցը հայտարարել է, որ կաշառակերությանը գործակցելու եւ վստահության չարաշահման կասկածանքով իր նկատմամբ վարվող հետաքննության պատճաով թողնում է Ավստրիայի կանցլերի պաշտոնը, բայց մնում է Ավստրիայի ժողովրդական կուսակցության առաջնորդը եւ կզբաղեցնի դրա խմբակցության նախագահի աթոռն Ազգային խորհրդում (խորհրդարանի ստորին պալատ), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս