
Իրաքի վարչապետը հայտարարել է ԻՊ-ի պարագլխի տեղակալին բռնելու մասին

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հայտարարել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության նախկին պարագլխի տեղակալ Սամի Ջասիմին բռնելու մասին, որը պատասխանատու էր խմբավորման ֆինանսների համար: Այդ մասին վարչապետը հայտնել է հոկտեմբերի 11-ին Twitter-ի իր էջում։
Ինչպես նշել է Իրաքի վարչապետը, «մինչ անվտանգության ուժերը պահպանել են (երկրի խորհրդրանի) ընտրությունները, հետախուզական ծառայություններից նրանց գործընկերները կատարել են ամենաբարդ գործողություններից մեկը՝ ԻՊ-ի ֆինանսների պատասխանատու Սամի Ջասիմին՝ խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի տեղակալին կալանավորելու համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: