
Կանադայում հրաձգություն է տեղի ունեցել գիշերային ակումբի մոտ

Կանադայի Քալգարի քաղաքում (Ալբերտայի նահանգ) մեկ մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով: Հոկտեմբերի 10-ին այդ մասին հայտնել է CTV հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղի գիշերային ակումբներից մեկի մոտ: Հրաձգության մասին կանչով ժամանած ոստիկանները տեղում հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու չափազանց ծանր վիճակում: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է: Միաժամանակ այդ հիվանդանոց է դիմել մի այլ տղամարդ, որի մոտ նույնպես հրազենային վիրավորում է եղել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այդ երկու տղամարդկանց եւ հրաձգությման միջադեպի միջեւ կապը պարզվում է: Այլ տեղեկատվություն չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: