Բաժիններ՝

Թուրք ընդդիմադիր գործչին մինչև 2 տարի 4 ամիս ազատազրկում է սպառնում

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր և այդ կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի վերաբերյալ մեղադրական եզրակացություն է կազմվել՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հիմքով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա մասնավորապես մեղադրվում է «պետական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի պատճառով վիրավորելու» մեջ։

Անատոլիայի հանրապետական գխավոր դատախազության կողմից կազմված մեղադրական եզրակացությամբ Քաֆթանջըօղլուի համար մինչև 2 տարի 4 ամիս ազատազրկման պահանջ է ներկայացվել։ Եթե մեղադրական եզրակացությունն ընդունվի, ապա Քաֆթանջըօղլուն կկանգնի դատարանի առաջ։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչը 2020թ. ապրիլի 14-ին ունեցած ելույթում պնդել էր, որ Ֆահրեթին Ալթունի տան մոտակայքում ապօրինի շինարարություն է կատարվել, որին միջամտել է Ստամբուլի քաղաքապետարանը։ Ֆահրեթթին Ալթունի փաստաբանը Քաֆթանջըօղլուի պնդումների վերաբերյալ բողոք էր ներկայացրել դատախազություն, որի հիման վրա սկսվել էր հետաքննություն իրականացվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031