Աշխարհում վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5,2 մլն մարդ, հիվանդացության մակարդակը շարունակում է աճել արդեն 8-րդ շաբաթը շարունակ: Այս մասին ապրիլի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Գլխավոր քարտուղար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:
Բեռլինաբնակ հայազգի պատմաբան, միջազգայնագետ Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դիմել է ամերիկացիներին՝ առանց հապաղելու կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կոչով:
Ֆրանսիացի տիեզերագնաց Տոմա Պեսկեն, ով ապրիլի 22-ին մեկնում է Միջազգային տիեզերակայան, պատմել է, որ թռիչքի նախապատրաստությունը լավ է ընթանում, տիեզերանավը պատրաստ է մեկնարկին, ամբողջ անձնակազմը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, դեպի Միջազգային տիեզերակայան ապրիլի 22-ին Crew Dragon տիեզերանավի թռիչքը կմեկնարկի Falcon 9 կրող հրթիռով:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի արդեն նախկին տեղակալ Բորիս Ավագյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ավագյանը։ «Այո, հրավիրվել եմ ԱԱԾ, կայցելեմ, չգիտեմ, դեռեւս չեմ եղել։ Ոչ մի բան չեմ ենթադրում, կիմանամ»,- նշեց նա։ Ավագյանը հայտնեց, որ Արցախի ԱԻՊԾ ներկայացուցիչը նախարարի հրամանով քիչ առաջ վերցրել է […]
«Հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի։ Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան»,- ընթացիկ տարվա փետրվարին հայտարարել էր Ալիևը: Մինչդեռ կանոնավոր բանակի լինելիությանն ու Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի արդիականացմանը դեմ Ալիևը նույն ժամանակահատվածում հայտարարել էր՝ Ադրբեջանում փորձելու են ստեղծել թուրքական բանակի փոքր մոդել, ավելին, արդեն իսկ գործուն քայլեր են անում:
Ռուսաստանի Դաշնությունում մայիսի 9-ին կայանալիք «Անմահ գունդ» առցանց-երթին մասնակցելու հայտերի ընդունումը մեկնարկել է:Այդ մասին հայտնել է ՌԴ «Անմահ գունդ» համառուսաստանյան հասարակական շարժման կենտրոնական շտաբի համանախագահ Ելենա Ցունաևան:
168․am-ի հետ զրույցում գերմանացի միջազգայնագետ Սյուզան Ստյուարտն ասաց, որ Վիկտորիա Նուլանդը Պետքարտուղարությունում առանցքային ֆիգուր է, ում դիրքորոշումները որոշիչ են՝ հաշվի առնելով նրա անցած ճանապարհը թե՛ Հարավային Կովկասի երկրների հետ ամերիկյան քաղաքականությունն ուրվագծելու, թե՛ Արևելյան գործընկերության երկրների հետ աշխատելու ընթացքում։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարների միջև Կլիմայի հարցով գագաթնաժողովի ընթացքում երկկողմ շփումներ չեն ծրագրվում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Կորոնավիրուսի դեմ պատվաստված 3.8 մլն ռուսաստանցու տվյալների վերլուծության արդյունքներով՝ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 97,6 տոկոս:
Թուրքիայի նախագահականի համակարգմամբ ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի: Ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության՝ գիտաժողովը կանցկացվի 3 տարբեր պանելային քննարկումներով։ Դրանք կունենան իրենց ղեկավարներն ու առանձին խորագրերը:
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, անդրադառնալով Բաքվում բացված «պուրակին», որտեղ ներկայացված են հայ զինվորների մանեկենները, և դրանց դիմաց լուսանկարված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշել է, որ դրանք տհաճ պատկերներ էին: Այս մասին նախարարը նշել է Նիդերլանդների խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
«Մեզ հայտնի դարձավ, որ նա կոտրել է կապարակնիքը, դուռը բացելու համար կանչել է ընթերականերին, հայտարարել, թե «ինձ չի հետաքրքրում, դուռը բացեք ոնց ուզում եք» և մեխանիկական ուժ կիրառելով՝ բացել է տվել դուռը»,- գրել է կայքը:
«Եթե խոսքը Մեղրիի միջանցքի ապաբլոկավորման մասին է, ապա դա ընդամենն Ադրբեջանը Թուրքիային կապող միջանցք է հանդիսանալու, որտեղ Հայաստանն ընդհանրապես որևէ տնտեսական օգուտ չի կարող ունենալ»:
Ավելի քան 40 ռուսաստանցի երեխաների, որոնք դուրս են բերվել Սիրիայից, տարել են հիվանդանոց. նրանցից ոմանց մոտ կարող են լինել բեկորային վերքեր: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքների հարցերով լիազոր Աննա Կուզնեցովան:
Դատարանը վճռեց անվավեր ճանաչել ինձ ծառայությունից անհիմն ազատելու ոստիկանապետ Արման Սարգսյանի 1211-Ա ծիծաղալու հրամանը՝ ոստիկանությանը պարտադրելով մասնակի փոխհատուցել աշխատավարձն ու վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալբերտ Ունուսյանը։
ՄԱԿ-ի փախստականների մասին կոնվենցիայի մեկնաբանությունների համաձայն ու նաև այն պատճառով, որ միջազգայնորեն ընդունված չէ մեր միացումը, որ ՄԻԵԴ-ը չի ճանաչել ՀՀ անձնագիր ունեցող արցախցուն ՀՀ քաղաքացի, Արցախից ՀՀ տարածք բռնի տեղահանվածները իրավական առումով փախստական չեն, իսկ սոցիալ-տնտեսական առումով նրանց պետք է տրվի փախստականներին վերաբերող բոլոր աջակցության տեսակները»:
Վերջին հարյուրամյակում Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած ռազմական կոնֆլիկտների ընթացքում թուրքերը միշտ ձգտել են «խաղաղության պայմաններ» պարտադրել՝ վերջնախաղում ունենալով հայկական կանոնավոր զինված ուժերի չեզոքացումը: Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը հնարավոր էր միայն հայկական կանոնավոր զինված ուժերի բացակայության պարագայում: Հենց դրա համար էլ թուրքերը ըստ էության բանակ չունենալու պայման էին առաջ քաշում 1918թ.-ի Բաթումի պայմանագրով, հետո նաև 1920թ.-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով:
«Անպայման պետք է: Գլուխը պատին է տալիս Ադրբեջանի նախագահը, որ ասում է՝ պետք է չօգնեն: Երկրի իրավիճակից ելնելով՝ կարծում եմ, որ ծառայությունը 5 տարին մեկ 3 ամսով դարձնելը միգուցե խարխլի կանոնավոր բանակի հիմքերը: Մեղրիով միջանցք երբեք չեն տա, ես ինքս մեղրեցի եմ, մեղրեցիք չեն տա, 100 % չի լինելու»,- ասաց մի տղամարդ:
Շուշիի 1919թ․ օգոստոսի 22-ի ժամանակավոր համաձայնագիրը (պատճեն՝ հաստատված ադրբեջանական կողմի կնիքով)։ Փաստաթուղթ, որն անկյունաքարային է Արցախի իրավական կարգավիճակի հարցի որոշման տեսանկյունից․․․
Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից
Մենք ևս մեկ անգամ զգուշացնում ենք լրատվամիջոցներին, որ Բորիս Ավագյանը չի զբաղեցնում Արցախում որևէ պաշտոն և չի կարող Նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել:
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխտնօրեն, գնդապետ Բորիս Ավագյանը բացառում է այնպիսի տարբերակ, որ ինչ-որ ադրբեջանցի կարող է գնալ Ստեփանակերտ և խանութից առևտուր անել։
Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) խոսնակ Համուդա Սաբաղն ապրիլի 19-ին հայտնել է առաջին թեկնածուի անունը, որը հայտարարել է մայիսի 26-ին նշանակված նախագահական ընտրություններում իր թեկնածությունը քվերակության դնելու ցանկության մասին։
Ըստ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխտնօրեն, Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ, գնդապետ Բորիս Ավագյանի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների ծնողները համարում են, որ իրենց զավակների վերաբերյալ օբյեկտիվ պատասխան կարող են ստանալ միայն ռուսական կողմից։
Քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Բորիս Ավագյանից հետաքրքրվեց, թե Արցախի Հանրապետության գերատեսչություններն ի՞նչ ֆորմալ լիազորություններ ունեն գերիների վերադարձի խնդրով զբաղվելու համար։
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված քաղաքական և անվտանգային իրավիճակը, գնահատելով հանրային կյանքում տիրող տրամադրություններն ու բարոյահոգեբանական մթնոլորտը, հետպատերազմական իրավիճակով պայմանավորված արտաքին եւ ներքին մարտահրավերներն ու սպառնալիքները, արձանագրում է.
168.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանն անդրադառնալով այս խնդրին, ասաց. «Չեմ կարծում, որ Բորիս Ավագյանին պաշտոնից ազատած լինեին, բայց նա գար ԱԺ, ու իրենք հրամանով նրա պաշտոնից ազատելը չհրապարակեին։ Թող բարի լինեն իրենց ասած խոսքերի տակ հիմնավորումը դնեն, թե երբ են ազատել աշխատանքից»։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ ընկերները, ծանոթները հաճախ են ասում, որ ընդդիմության խոսքը շատ քիչ թվով մարդիկ են կարդում։ Նույնիսկ շատերի համար անհասանելի են լինում մեր քննադությունները։ Ասում են, որ որոշ մասն էլ ընդհանրապես հետաքրքրված չէ ընդդիմության տեսակետներով։ Կա նաև մի հատված, որ դեռևս կուրորեն Նիկոլ է երկրպագում։
Պետությունն ամեն օր առերեսվում է տնտեսական վայրիվերումների, տարատեսակ աղբյուրներից ահազանգվում է պետական բյուջեի պակասուրդի մասին, գնաճն այլևս անկառավարելի է, հետպատերազմական Հայաստանում հարյուրավոր զինվորներ պատշաճ բժշկական օգնություն ստանալու կարիք ունեն, իսկ Կառավարությունը որոշում է կայացնում նոր հեռուստաալիք բացել, որոշման գինը՝ 427.7 միլիոն դրամ։