Բաժիններ՝

Իրանի նախագահը ուղերձ է հղել ԿԺԴՀ-ի առաջնորդին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սեպտեմբերի 4-ին ողջույնի ուղերձ է ստացել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանից, հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը (ԿՀԳ)։

Ուղերձում Իրանի նախագահը ջերմ շնորհավորանքներ է հղել Կիմ Չեն Ընին՝ սեպտեմբերի 9-ի՝ ԿԺԴՀ-ի հիմնադրման տարեդարձի կապակցությամբ, հայտնում է ԿՀԳ-ն։

Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները ապագայում ևս կզարգանան՝ առաջնորդների՝ երկկողմ կապերը խորացնելու ձգտման շնորհիվ։

Նա մաղթել է Կիմ Չեն Ընին առողջություն և հաջողություն աշխատանքում, իսկ արժանապատիվ ԿԺԴՀ-ի ժողովրդին՝ երջանկություն և բարգավաճում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս