«Պոռոտախոս, ստախոս նիկոլը Հայաստանը մտադիր է դարձնել թյուրքական վիլայեթ»․ Տիգրան Սարուխանյան

Բեռլինաբնակ հայազգի պատմաբան, միջազգայնագետ Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է․

«Պոռոտախոս ստախոս նիկոլ անմոռանալին այսօր գերազանցեց ինքն իրեն, խոսեց անկեղծ՝ խոստովանելով, որ Հայաստանը մտադիր է դարձնել թյուրքական վիլայեթ։
Ընդ որում, անկեղծությունների ու ստերի շարասյունը աղետալի ողորմելին այնպես էր մեկնում, որպեսզի անհնարին լիներ չհավատալ անկեղծ կեղծիքին։

Այդ անկեղծությունների շարքում ծառս է լինում, Լևոն Տեր-Պետրոսյանի 2018թ․ կատարած խոստովանությունը․ «Ինչ էլ լինի, մեկ է, հողերը պետք է տաս»։

Նորություն չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս 1997թ․, իր՝ «Պատերազմ թե խաղաղություն» հայտնի հոդվածով և նաև՝ 2008թ․ նախընտրական արշավի ընթացքում առաջարկում էր քիրվայություն անել հարևանների հետ։ Քանի որ իր ստերով Լևոն Տեր-Պետրոսյանը ոչնչով չի զիջել մերօրյա պատուհասին, կամա թե ակամա հանգում եմ այն համոզմանը, որ Անդրկովկասում հայ ժողովրդի ոչնչացման մերօրյա ծրագիրը տմարդ հանճարի կողմից գրված մի ողբերգական պատմություն է, որի դերերում վերջին երեք տասնամյակում հանդես են գալիս տարբեր բախտախնդիրներ։

Լևոն Տեր-Պետրոսյանն իր ահեղ մրցակցին զիջում է միայն նրանով, որ քիրվայության գաղափարի իրացումը զիջեց իրենից բազմաթիվ անգամ անտաղանդ մի խելագարի։

Բայց այդ պատմության և ողբերգության ընթացքն արդեն վաղուց էր հայտնի։ Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի դարավոր ընթացքը շեղվել է հաջողությունից միայն այն պատճառով, որ նրանում սերմանվել ու աճեցվել են այնպիսի բախտախնդիրներ, որոնք ազատագրման գաղափարը վերածեցին թելադրված ստրկության։ Կարճ ասած՝ դավաճաններ։
Լևոն Տեր Պետրոսյանը հայ ժողովրդին ազատագրում էր իրեն խորթ սոցիալիզմից՝ այն կոչելով բոլշևիզմ, իսկ նիկոլ ահեղը՝ հայազգի թալանչիներից։ «Թալանչիներից» ազատագրելուց հետո, խելագարը խոստանում է հավիտենություն՝ հարևանների հետ քիրվայության ճանապարհով։

Պատմական այս ողբերգության մեղավորը, սակայն, կարծում եմ հայ ժողովուրդն է, որն այդպես էլ զուրկ մնաց քաղաքական մտքից և այդ մտքով պարտադրված խոհեմությունից»։

Տեսանյութեր

Լրահոս