«Չեմ կարծում, որ Բորիս Ավագյանին պաշտոնից ազատած լինեին, բայց նա գար ԱԺ, ու իրենք հրամանով նրա պաշտոնից ազատելը չհրապարակեին». Վարդան Աթաբեկյան

ԱԺ-ում այսօր տեղի ունեցավ անկախ պատգամավորների նախաձեռնած՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմայի վերաբերյալ քննարկում։

Խնդրի հետ կապված տարբեր հարցերի անդրադարձավ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխտնօրեն, գնդապետ Բորիս Ավագյանը։

Այս քննարկման ավարտից հետո Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ Բորիս Ավագյանը մարտից որևէ պաշտոն Արցախում չի զբաղեցնում, հետևաբար՝ չի կարող ներկայացվել՝ որպես Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ կամ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխտնօրեն։

168.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանն անդրադառնալով այս խնդրին, ասաց. «Չեմ կարծում, որ Բորիս Ավագյանին պաշտոնից ազատած լինեին, բայց նա գար ԱԺ, ու իրենք հրամանով նրա պաշտոնից ազատելը չհրապարակեին։ Թող բարի լինեն իրենց ասած խոսքերի տակ հիմնավորումը դնեն, թե երբ են ազատել աշխատանքից»։

Այլ հարցերի Վարդան Աթաբեկյանը չպատասխանեց՝ խնդրելով սպասել, մինչև նման հայտարաություններ անողներն իրենց խոսքը կհիմնավորեն։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930