Սիրիայից վերադարձած երեխաները հետազոտություն կանցնեն հիվանդանոցում
Ավելի քան 40 ռուսաստանցի երեխաների, որոնք դուրս են բերվել Սիրիայից, տարել են հիվանդանոց. նրանցից ոմանց մոտ կարող են լինել բեկորային վերքեր: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքների հարցերով լիազոր Աննա Կուզնեցովան:
Ապրիլի 19-ին մերձմոսկովյան «Չկալովսկի» օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ինքնաթիռը, որի մեջ, Կուզնեցովայի ուղեկցությամբ, գտնվել են 2-ից մինչև 16 տարեկան 44 երեխաներ, որոնք դուրս են բերվել փախստականների ճամբարների՝ ժամանակավորապես Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտոնական իշխանությունների կողմից չվերահսկողվող տարածքներից, ինչպես նաև Դամասկոսի ապաստարաններից:
«Այժմ մենք պայմանավորվել ենք երեխաների հետ, նրանց հիվանդանոցում կզննեն դոկտորները, նրանք բեկորային վերքեր ունեն, և հասկանալի չէ, թե արդյոք դուրս են եկել բեկորները»,-լրագրողներին ասել է Կուզնեցովան: Ավելի վաղ մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ մոտ ժամանակներս բոլոր անչափահասներից, որոնք, ենթադրաբար ռուսաստանցիներ են, ԴՆԹ-ի նմուշներ կվերցվեն: Իրաքի ու Սիրիայի տարածքում գտնվող ՌԴ անչափահաս քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց հայրենիք վերադարձնելու աշխատանքն սկսվել է 2017 թվականի ամռանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: