
Ռուսաստանում մեկնարկել է «Անմահ գնդի» առցանց երթին մասնակցելու հայտերի ընդունումը

Ռուսաստանի Դաշնությունում մայիսի 9-ին կայանալիք «Անմահ գունդ» առցանց-երթին մասնակցելու հայտերի ընդունումը մեկնարկել է:Այդ մասին հայտնել է ՌԴ «Անմահ գունդ» համառուսաստանյան հասարակական շարժման կենտրոնական շտաբի համանախագահ Ելենա Ցունաևան:
«Անմահ գունդ օնլայն»-ի հայտերի ընդունումը մեկնարկում է արդեն այսօր», – ասել է Ցունաևան՝ «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսին:
Նրա խոսքով ՝ հայտը կարելի է ներկայացնել «2021.polkrf.ru» կայքի միջոցով:
Բոլոր հեռարձակումները տեղի են ունենալու մայիսի 9-ին: Երթը հեռարձակվելու է տեղական հեռուստատեսությամբ, քաղաքային էկրաններով, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուր տարածաշրջանի բնակչին շարքերում տեսնել իրենց բոլոր հայրենակիցներին: Հեռարձակումը սկսվելու է մայիսի 9-ին, մոսկովյան ժամանակով 15: 00-ին: