Աշխարհում Covid-19-ի հիվանդացության մակարդակը շարունակում է աճել 8-րդ շաբաթը շարունակ. ԱՀԿ

Աշխարհում վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5,2 մլն մարդ, հիվանդացության մակարդակը շարունակում է աճել արդեն 8-րդ շաբաթը շարունակ: Այս մասին ապրիլի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Գլխավոր քարտուղար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

«Covid-19-ի հիվանդացության թվերն աճում են 8-րդ շաբաթը շարունակ, անցած շաբաթ վարակվել է 5,2 մլն մարդ: Մահացությունը շարունակում է աճել 5-րդ շաբաթը շարունակ»,- ասել է Գլխավոր քարտուղարը:

Տեսանյութեր

Լրահոս