Բաժիններ՝

Բայդենն ամերիկացիներին հորդորել է չհապաղել կորոնավիրուսի դեմ պատվաստաման հարցում

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դիմել է ամերիկացիներին՝ առանց հապաղելու կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կոչով: Պետության ղեկավարի ելույթն ապրիլի 18-ին ցուցադրվել է NBC հեռուստաալիքի հաղորդման ժամանակ, որը նվիրված էր պատվաստմանը։ Բայդենը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են երկրի բոլոր չափահաս բնակիչների համար պատվաստվելու հնարավորություն ապահովել արդեն ապրիլի 19-ից:

«Պատվաստումն անվճար է եւ հարմար,- հավաստիացրել է նա:- Դա ձեզ թույլ կտա անել հնարավոր առավելագույնը COVID-19-ից, այդ թվում դրա նոր տարբերակներից ձեզ, շրջապատողներին պաշտպանելու համար, օգնելու տնտեսության վերականգնմանը եւ կյանքի սովորական հուն վերադաձմանը»: «Շնորհակալություն ձեզ, եթե դուք արդեն լիովին պատվաստված եք,- ասել է ԱՄՆ-ի նախագահը՝ դիմելով ամերիկացիներին:- Եթե դուք միայն պլանավորում ենք պատվաստվել, խնդրում եմ, այդ բուժընթացն անցեք մինչեւ վերջ»:

«Մենք զգալի առաջընթացի ենք հասել, բայց վիրուսի դեմ պայքարը շարունակվում է, եւ մենք պետք է պատվաստենք եւս տասնյակ միլիոնավոր ամերիկացիների»,- եզրափակել էԷ Սպիտակ տան ղեկավարը: ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների տվյալներվ՝ նահանգների բնակչության ավելի քան 39,5 տոկոսը (ավելի քան 131,2 միլիոն մարդ) ստացել է կորոնավիրուսի դեմ պատրաստուկի թեկուզեւ մեկ դեղաչափ: Մոտավորապես 25,4 տոկոսը (84,2 միլիոն մարդ) լրիվ պատվաստում է անցել: ԱՄՆ-ում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 31,6 միլիոն դեպք, մահացել է 567 210 մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով էլ զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս