
Սիրիայում հայտարարել են նախագահական ընտրություններում առաջին թեկնածուի անունը

Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) խոսնակ Համուդա Սաբաղն ապրիլի 19-ին հայտնել է առաջին թեկնածուի անունը, որը հայտարարել է մայիսի 26-ին նշանակված նախագահական ընտրություններում իր թեկնածությունը քվերակության դնելու ցանկության մասին։
Հանդես գալով պատգամավորների առջեւ՝ նա հայտարարել է, որ Սիրիայի Բարձրագույն սահմանադրական դատարանում ստացվել է հայտ քաղաքացի Աբդալա Սալյում Աբդալայից, որը ծնվել է 1956 թվականին Հալեպում:
Այդ հավակնորդն ուղերձով դիմել է օրենսդիրներին պաշտպանելու իր թեկնածությունը: Թեկնածուի նախընտրական քաղաքական ծրագրի մասին ոչ մի կարգի տվյալներ չեն հայտնել:
Հանրապետության Բարձրագույն սահմանադրական դատարանն ապրիլի 19-ից սկսել է փաստաթղթեր ընդունել այն թեկնածուներից, ովքեր իրենց թեկնածություններն են քվեարկության դնում նախագահական ընտրություններում: Գրանցումը կշարունակվի տասն օր՝ մինչեւ ապրիլի 28-ը:
Սիրիայի նախագահի նախորդ ընտրությունները կայացել են 2014 թվականին եւ անցել են ալընտրական հիման վրա:
Քվեարկությանը մասնակցել է Սիրիայի քաղաքացիների 73,5 տոկոսը:
Ընտրություններում հաղթել է Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության առաջնորդ Բաշար Ասադը, որն ստացել է ընտրողների 88,7 տոկոսի պաշտպանությունը: 2012 թվականին ընդունված՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Սահմանադրությունը սահմանափակում է նախագահի պաշտոնում անընդմեջ երկու յոթնամյա ժամկետով լինելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: