Ես տեղյակ չեմ՝ երբ է պաշտոնից ազատվել Բորիս Ավագյանը, ինձ դա չի հետաքրքրում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ. tert.am

Մենք ևս մեկ անգամ զգուշացնում ենք լրատվամիջոցներին, որ Բորիս Ավագյանը չի զբաղեցնում Արցախում որևէ պաշտոն և չի կարող Նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել: Այս մասին Tert.am-ի հարցին՝ երբ է պաշտոնից ազատվել Բորիս Ավագյանը, ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ նշելով՝ մանրամասների չի տիրապետում:

«Բորիս Ավագյանը այս պահին Արցախում որևէ պաշտոն չունի, այլ մանրամասների ես չեմ տիրապետում, ինձ հետաքրքիր չէ՝ երբ է նա ազատվել պաշտոնից: Չեմ կարող պատասխանել ձեր հարցին՝ երբ է ազատվել պաշտոնից »,- նշեց Լուսինե Ավանեսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930