Բաժիններ՝

COVID-19-ի դեմ պատվաստված անձնակազմը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

Ֆրանսիացի տիեզերագնաց Տոմա Պեսկեն, ով ապրիլի 22-ին մեկնում է Միջազգային տիեզերակայան, պատմել է, որ թռիչքի նախապատրաստությունը լավ է ընթանում, տիեզերանավը պատրաստ է մեկնարկին, ամբողջ անձնակազմը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:Ինչպես հաղորդում  է «ՌԻԱ Նովոստի»-ն, դեպի Միջազգային տիեզերակայան ապրիլի 22-ին Crew Dragon տիեզերանավի թռիչքը կմեկնարկի Falcon 9 կրող հրթիռով:

Ուղեծիր կմեկնեն ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Ռոբերտ Կիմբրոն և Մեգան Մաքարտուրը, ինչպես նաև ֆրանսիացի տիեզերագնաց Տոմա Պեսկեն ու ճապոնացի տիեզերագնաց Ակիհիկո Հոսիդեն: Նրանք Միջազգային տիեզերակայանում կանցկացնեն 6 ամիս։

«Մինչ մեկնարկը մնացել է 3 օր, ամեն ինչ լավ է ընթանում, տիեզերանավը պատրաստ է: Անձնակազմը լավ վիճակում է, մոտիվացված է»,- ասել են ասուլիսի ժամանակ:

Պեսկեի խոսքով՝ յուրաքանչյուր արձակումից առաջ անձնակազմի անդամները պետք է կարանտին անցնեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս