Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո արված շատ հայտարարություններ և արտահայտություններ դարձել են շահարկման ու սուր քննադատության առարկա, սակայն «Արցախի հարցի լուծումը և վերջնական կարգավորումը պետք է ընդունելի լինի հայկական կողմի համար, ղարաբաղյան կողմի և ադրբեջանական կողմի համար» արտահայտությունը տարբերվում է բոլորից։ Փաշինյանի այս հայտնի արտահայտությունը, որը նա հնչեցրել էր իր հրապարակային ելույթներից մեկում, հանրության մտածող հատվածի մոտ անհանգստությամբ ընդունվեց։
Ռուսաստանը պատրաստ է Ղազախստանում ատոմակայան կառուցել ռուսական դիզայնով: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության դեսպանի մեքենան երեկ տեսել են ՀՀԿ գրասենյակի մուտքի մոտ։ ՌԴ դեսպանի՝ ՀՀԿ-ում ունեցած հանդիպման մասին, սակայն, պաշտոնական հաղորդագրություն չեղավ: Aravot.am–ին հասած տեղեկություններով, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու երկրների համար կառուցողական, անհրաժեշտ և օգտակար շփումներ են ունեցել:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական «Haber Global» լրատվականին տված հարցազրույցում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմին և դրա մեջ Թուրքիայի ունեցած դերակատարմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մինսկի Օզերիշչե երկաթուղային կայարան է ժամանել Ռուսաստանի Արզամասի մեքենաշինական գործարանի ԲՏՌ-82Ա զրահամեքենաների առաջին խմբաքանակը: Այդ մասին ԲԵԼՏԱ-ի հայտնել են պաշտպանության նախարարությունում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսը (նստավայրը՝ Մոսկվա):
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների միջև շփումներ տեղի կունենան:
aԹուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ այսօր նիստ կգումարի:
Իրավիճակը, որ ուզում ենք դարձնել քննարկման առարկա, համարենք պայմանական, իսկ իրավիճակի կենտրոնում հայտնվում է պայմանական պատգամավոր Արմեն Գևորգյանը, որն ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամ է։
Այսօր առավոտյան տելեգրամյան ալիքներից մեկը՝ «SisMasis»-ը, լուսանկար էր տարածել՝ կից գրելով, որ Վայք-Գորիս ճանապարհին թուրքական համարանիշերով մեքենաներ կան։
«Նիկոլ Փաշինյանը մեր ղեկավարն է: Ընդհանրապես պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է, և այո, լինում է ժամանակ աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին՝ հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել այն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է իր գլխավերևում կախել Նիկոլ Փաշինյանի մեծադիր նկարը, և արդյո՞ք որոշումներ կայացնելիս զրուցում է նրա հետ, հարցնում կարծիքը:
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներն Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանից, որը 1993թ.-ից մինչև 2020-ն աշխատել է ՊՆ-ում, ղեկավարել է զորամասեր, հարցրին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ երեկ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը:
Բավարարվել են «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Հ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ դատախազության վերաքննիչ բողոքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Վլադիվոստոկում կանխել են այն գրոհը, որը պլանավորել էր տեղի նեոնացիստը: Այդ մասին հաղորդել են Անվտանգության դաշնային ծառայությունում (ԱԴԾ):
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ հանդիպումը կարելի է բնորոշել նորմալ՝ եղան ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական հանգամանքներ: Ըստ նրա, ռուս-թուրքական հարաբերությունները՝ հատկապես Պուտինի ու Էրդողանի ղեկավարության դեպքում, ֆորմալ բնույթ չեն կրում, քանի որ նման հանդիպումների ժամանակ քննարկվում են, բանակցվում են կոնկրետ և բարդ հարցեր:
Իրանի զինված ուժերը հոկտեմբերի է 1-ից զորավարժություն կսկսի երկրի հյուսիսարևմտյան շրջաններում: Ինչպես փոխանցում է Isna գործակալությունը, Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին բանակը զորավարժություն է մեկնարկելու երկրի հյուսիսարևմտյան շրջաններում:
Առնվազն 116 մարդ է զոհվել եւ 80-ը տուժել Էկվադորի բանտում տեղի ունեցած ընդհարումների հետեւանքով, բանտ, որը գտնվում է երկրի արեւմուտքի Գուայակիլ քաղաքում: Սեպտեմբերի 29-ին այդ մասին հայտնել է հանրապետության նախագահ Գիլիերմո Լասսոն:
Ադրբեջանական քարոզչական քաղաքականությունը հետպատերազմական փուլում առավել ագրեսիվ բնույթ է ստացել։
Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկով շուրջ 1 մլրդ դրամ ենք տրամադրելու Սյունիքի մարզին. Պապիկյան:
«Այս որոշմամբ, 2020թ. նոյեմբերից հետո Արցախին հատկացվող դրամական աջակցությունը, ըստ էության, մոտենում է 100 մլրդ դրամին, և սա շատ կարևոր է, և մենք շարունակելու ենք այս գործընթացը մի նկատառմամբ, որ մենք զուտ սոցիալական աջակցության տրամաբանությունը պիտի ամեն քայլի հետ ավելի ու ավելի շատ փոխակերպենք զարգացման տրամաբանությամբ՝ տնտեսական գործունեությունը և ակտիվությունը Արցախում խթանելու նպատակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Խաղաղ զարգացման դարաշրջան բացելը մեզնից պահանջում է սառնասրտություն, ամուր նյարդեր. Փաշինյան:
Թուրքական մեքենաները Վայք-Գորիս ավտոճանապարհին:
Freedom House-ը փլուզեց «նոր Հայաստան ժողովրդավարության բաստիոնը»:
Պետք է դուրս գանք ամեն ինչ անելու և, ըստ էության, ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից. Փաշինյանը՝ 2022թ. պետբյուջեի նախագծի մասին:
Տղերքը մեր Մենչի ու Գրիշի հետ ամեն ինչ անում էին դրա համար։Դու Հայաստանում չէիր ,բայց զանգահարեցիր, ասեցիր,որ տոմս ես առնում ու պետք է «երգես ախպորդ համար»։ Ու եկար հասար։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի Արցախի՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Վարանդա (Ֆիզուլի) քաղաքի միջազգային օդանավակայանի բացմանը:
ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (ՍԵՆՏԿՕՄ) ղեկավար գեներալ Քենեթ Մակքենզին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի ունկնդրումների ժամանակ հայտարարել է, որ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուիչներն ամերիկացի զինվորականներին առաջարկել են ստանձնել Քաբուլի անվտանգության ապահովումը մինչեւ օգոստոսի 31-ին տարհանման գործողության ավարտը:
Բացի այդ, քրեական գործի շրջանակներում նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՀՀ զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ: