Բաժիններ՝

116 մարդ է զոհվել Էկվադորի բանտում տեղի ունեցած ընդհարումների ժամանակ

Առնվազն 116 մարդ է զոհվել եւ 80-ը տուժել Էկվադորի բանտում տեղի ունեցած ընդհարումների հետեւանքով, բանտ, որը գտնվում է երկրի արեւմուտքի Գուայակիլ քաղաքում: Սեպտեմբերի 29-ին այդ մասին հայտնել է հանրապետության նախագահ Գիլիերմո Լասսոն:

«Դա շատ ողբերգական իրադարձություն է: Այս պահին հայտնի է 116 զոհվածների եւ շուրջ 80 վիրավորների մասն: Նրանք բոլորը կալանավորներ են»,- ասել Է նա մամուլի ասուլիսիսում, որը հեռարձակվել է Facebook-ում:

Լասսոյի խոսքով՝ ինքն ստորագրել է հրամանագիր եկրի պատժական համակարգում 60 օրով արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ «կարգը վերականգնելու եւ բռնության նոր էպիզոդները կանխելու համար»:

«Մենք կոնկրետ տեղեկատվություն չունենք սպառնալիքի մասին մյուս պատժական հիմնարկությունում, բայց դա սպասելի է՝ հաշվի առնելով այս բանտում եւ մեկ կամ երկու տարի առաջ մյուս բանտերում տեղի ունեցածը»,- նշել է պետության ղեկավարը:

Գուայակիլ քաղաքի բանտում ընդհարումները տեղի են ունեցել սեպտեմբերի 28-ին: Իշխանությունների տվյալներով՝ փոխհրաձգության պատճառ է դարձել հակամարտությունը տարբեր հրոսակախմբերի ներկայացուցիչների մտիջեւ: Բանտում իրադրությունը վերցված է վերահսկողության տակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս