
Ռուսաստանը պատրաստ է ատոմակայան կառուցել Ղազախստանում. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է Ղազախստանում ատոմակայան կառուցել ռուսական դիզայնով: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանը մեր գործընկերներին, այդ թվում՝ ղազախստանցի, օժանդակություն եւ աջակցություն է առաջարկում ատոմային էլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործման հանձնելու գործում, եթե դուք նման որոշումներ ընդունեք»,-ՌԴ նախագահն ասել է Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածաշրջանների համաժողովի լիագումար նիստում, որն անցկացվել է տեսակապի ռեժիմով:
Պուտինը պարզաբանել է, որ «մասնավորապես, խոսքը կարող է լինել հանրապետությունում ռուսական դիզայնով ատոմակայան կառուցելու մասին»: Դրա հետ մեկտեղ ՌԴ-ն ընդգծել է, որ առաջարկությունը չի սահմանափակվում միայն ԱԷԿ-ի կառուցմամբ: «Խոսքն ընդհանուր ճյուղ ստեղծելու մասին է, որ ներառում է ռուսաստանյան բուհերում կադրերի ուսուցում նոր մասնագիտությունների գծով, որոնք կապված են ատոմային էներգիայի օգտագործման հետ»,-պարզաբանել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: